close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ Ալիևը չի մեկուսանում Մոսկվայից առաջ

Խմբագրի անկյուն

6 Հունվարի 2021, 16:45
 Ինչո՞ւ Ալիևը չի մեկուսանում Մոսկվայից առաջ

Փաշինյանի՝ այս օրերին ինքնամեկուսանալու հրահանգը, ըստ որոշ տեղեկությունների, տրվել է Կրեմլից. թեստի՝ բացասական լինելու արդյունքներից զատ, Մոսկվան պահանջել է նաև այս օրերին ինքնամեկուսանալ և չշփվել մարդկանց հետ, որպեսզի մի քանի օր անց հնարավոր լինի կազմակերպել նրա այցը ՌԴ:

Ի տարբերություն Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն չի մեկուսացել, այլև ակտիվորեն հանդիպումներ է ունենում իր երկրի հասարակական-քաղաքական շրջանակների, գործարարների հետ, քննարկման առանցքային թեմաներից են, բնականաբար, Արցախի գրավված տարածքներում խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը:

Անշուշտ, Փաշինյանի մեկուսացումն այս փուլում միմիայն դրական կարող էր դիտվել, եթե հաշվի առնենք նրա՝ վերջին շրջանի գործունեության աղետալի հետևանքները պետության համար: Այդուհանդերձ, վերոհիշյալ իրողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Փաշինյանը դրսի համար ոչ թե գործոն է, այլ գործիք, որին պահում են՝ մերթընդմերթ դուրս կանչելու և այս կամ այն թուղթը ստորագրելու համար: Արցախը վաճառած, սեփական տնտեսությունը, բանակը, պաշտպանական ողջ համակարգը տոտալ կերպով կազմաքանդած, երկիրն ավերած Փաշինյանը, բնականաբար, չի էլ կարող այլ կերպ վարվել այլևս. նա այսուհետ  կա՛մ ստորագրելու է այն, ինչ շպրտելու են նրա առաջ, կա՛մ դրա բովանդակությունն «ըմբռնելու է» բանավոր կերպով: 

 

Վ. Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica