close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կդառնա՞ Տիգրանաշենը Քյարքի. որոշ փաստեր և իրողություններ

Խմբագրի անկյուն

6 Հունվարի 2021, 12:36
 Կդառնա՞ Տիգրանաշենը Քյարքի. որոշ փաստեր և իրողություններ

Փաշինյանի՝ Ալիևի հետ բանավոր և մութ պայմանավորվածության արդյունքում թշնամուն հանձնվեց Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղի շուրջ կեսը. այդ հատվածում բնակվող որոշ շուռնուխցիներ վառեցին իրենց տները:

Փաշինյանի կողմից Խորհրդային Ադրբեջանի՝ կամայականորեն գծված և ինչ-որ տարբերակով GPS (Global ositioning System) կոչվող ամերիկյան նավիգացիոն համակարգ ներմուծված սահմանների վերականգնման աննախադեպ գործընթացը, բնականաբար, շղթայական կերպով առնչվելու էր (է) նաև Խորհրդային Ադրբեջանի քարտեզներում, իսկ 1990-ական թթ. անկախ ՀՀ-ի կազմում ներառված այլ բնակավայրերի ևս:

Վերոնշյալների շարքում է Արարատի մարզի՝ Երևան-Մեղրի միջպետական մայրուղու վրա գտնվող և Նախիջևանի սահմանին հարող Տիգրանաշեն գյուղը (ադրբ.՝ Քյարքի), որտեղ ապրող ադրբեջանցիներին 1990-ական թթ. փոխարինել են Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից եկած հայ փախստականները:

Տիգրանաշենի ադրբեջանցի բնակիչները խորհրդային տարիներին մշտապես խոչընդոտել են հայ ուղևորների երթևեկությանը. նրանք գյուղի դիմացից անցնող միջպետական մայրուղու վրա ձմռանը դիտավորյալ ջուր են բաց թողել, որպեսզի սառցակալված ճանապարհով դժվարանա ավտոմեքենաների անցումը: Նրանք նաև մշտապես քարկոծել են ճանապարհով անցնող մեքենաները:  

1995 թ. ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում  Տիգրանաշենը նշված է Արարատ մարզի համայնքների ու բնակավայրերի ցանկում՝ Պարույր Սևակ գյուղի հետ: Նույն օրենքի հոդված 11.31-ի («ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը») համաձայն՝ Պարույր Սևակ համայնքը գտնվում է մարզի հարավային մասում: Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լանջանիստ և «Բ»-«Գ» հատվածով` Լանջառ համայնքներին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Ուրցալանջ համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Զանգակատուն համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավ-արևմուտքից և արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Երասխ համայնքին:

 

Нет описания.


«ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1998 թ. որոշման  մեջ Տիգրանաշենը նշվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս:

 

Нет описания.

 

 

«ՀՀ բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման փուլային ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2001 թ. որոշման ցանկում Տիգրանաշենը հանդես է գալիս որպես առանձին բնակավայր: 

 

Нет описания.

 

2002 թ. ընդունված «ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում Տիգրանաշենը նշված է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս:

 

Нет описания.

 

42 ընտանիք ունեցող Տիգրանաշենը ներկայումս ևս ներառված է Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքի մեջ: Երկու բնակավայրերի համայնքապետ Էդուարդ Ստեփանյանը 1991-1994 թթ. եղել է երկրապահ կամավորականների ջոկատի հրամանատար, այնուհետև Արարատի գնդի առաջին վաշտի հրամանատար, Երասխ-Զանգակատուն պաշտպանական գծի պատասխանատու հրամանատար: Մասնակցել է Մարտակերտի, Մատաղիսի, Թալիշի պաշտպանական մարտերին: Yerkir.am-ի հետ զրույցում նա շատ կտրուկ արձագանքեց Տիգրանաշենի հանձնման մասին լուրերին՝ ընդգծելով, որ այդ հարցը իր համար փակ է, և որևէ դեպքում չի կարող ազատագրված ու կարևորագույն ռազմավարական նշանակության գյուղը և ճանապարհը հանձնվել թշնամուն: Հարցին՝ ինչպե՞ս է ինքն արգելելու, եթե իշխանությունները որոշեն հանձնել այն, Է. Ստեփանյանը պատասխանեց, որ իրենք պարզապես դա թույլ չեն տա, և վերջ: «Շուռնուխի գյուղապետը պակա՞ս հայրենասեր էր, ում գյուղի կեսը հանձնեցին» հարցին, Պարույր Սևակ – Տիգրանաշենի գյուղապետը վերստին արձագանքեց, որ իրենք շենացրել են այդ գյուղը, հիմնել այգիներ և բնակավայրից  որևէ մետր չեն զիջելու թշնամուն:

Ի դեպ, Տիգրանաշենում առանձնատուն և այգի ունի նաև Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, և այդ փաստը հաստատեց նաև Է. Ստեփանյանը:

Վահե Սարգսյան

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի էջից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica