close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարզիկներն ունեն լուրջ բժշկական խնդիրներ․ ահազանգ՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ

Սպորտ

29 Դեկտեմբերի 2020, 13:01
 Մարզիկներն ունեն լուրջ բժշկական խնդիրներ․ ահազանգ՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ

«Կորոնավիրուսով պայմանավորված և պատերազմական վիճակի պատճառով մեր մարզիկներն ունեն լուրջ բժշկական խնդիրներ»,- այս խնդիրն այսօր ԿԳՄՍ նորանշանական նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպան ընթացքում բարձրացրել է Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։

ԿԳՄՍ նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանը  2020 թվականին միջազգային ասպարեզում նվաճումներ գրանցած մարզիկներին պարգևատրելուց հետո, առաջին հանդիպման շրջանակներում առաջրկեց, որ մարզաշխարհի ներկայացուցիչները ներկայցնեն իրենց հուզող հարցերը, որպեսզի հետագայում կարողանան շարժվել ցանկալի ուղղությամբ։

Նախարարի խոսքին արձագանքեց ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադայանը․ «Շնորհակալություն պարոն նախարար, որ ժամանակ գտաք մեզ հետ հանդիպելու, շնարհակալություն եմ հայտնում Ձեզ։ Այսօր մենք ունենք խնդիրներ սպորտում։ Կորոնավիրուսով պայմանավորված և պատերազմական վիճակի պատճառով մեր մարզիկներն ունեն լուրջ բժշկական խնդիրներ։ Առաջնահերթ խնդիրներից մեկը դա է։ Երկու ամիս անց ըմբշամարտում օլիմպիական վարկանիշային մրցաշարերն են, մեզ պետք են դեղորայք, վիտամիններ, բժշկական սպասարկում, որն այս պահին մեզ մոտ զրո է , չկա։ Խնդրում եմ ուշադրության դարձնել այս հարցին»,-ասաց Բաղդադյանը։

Նախարարը նշեց, որ կլինեն հետևողական և կփորձեն լուծում տալ խնդիրներին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica