close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները

Խճանկար

7 Դեկտեմբերի 2020, 17:12
 Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները

Apple-ը գործարկել է iPhone 11 դիսփլեյների մոդուլների անվճար փոխարինման ծրագիրը սենսորային էկրանի հետ կապված խնդիրների դեպքում: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում:

«Պարզվել է, որ iPhone 11-ի էկրանների փոքր տոկոսը կարող է խնդիրներ առաջացնել մոդուլի հետ կապված խնդիրների պատճառով: Եթե ձեր iPhone 11-ում կա այս խնդիրը, ապա Apple-ը կամ նրա լիազորված ծառայություն մատուցողները ձեզ կտրամադրեն անվճար փոխարինման պայմանները», - հայտնում է ընկերությունը։

Նշվում է, որ թերությունն անդրադարձել է 2019 թվականի նոյեմբերից մինչեւ 2020 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում արտադրված սարքերին: Դիսփլեյների փոխարինման ծրագիրն ուղղված է iPhone 11-ին, որն արտադրվել է տվյալ ժամանակահատվածում:

Բացի այդ` Apple-ը հաղորդում է միջոցների վերադարձման հնարավորության մասին այն դեպքում, եթե այդ թերության շտկումն իրականացվել է վճարովի հիմունքներով՝  մինչ այս ծրագրի մեկնարկը: Միաժամանակ, ընկերությունը նշում է, որ դիսփլեյի փոխարինմանը խոչընդոտող այլ վնասվածքների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է այն վերացնել մինչեւ սպասարկումը:

Apple-ը, որը հիմնադրվել է 1976 թվականին, զբաղվում է անհատական եւ պլանշետային համակարգիչների, աուդիո նվագարկիչների, հեռախոսների, «խելացի» ժամացույցների եւ ծրագրային ապահովման արտադրությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica