close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր իշխանությունը Հայաստանում հիմք է դնելու ազգային կառավարման․ Իշխան Սաղաթելյան

Արցախ

5 Դեկտեմբերի 2020, 17:45
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր իշխանությունը Հայաստանում հիմք է դնելու ազգային կառավարման․ Իշխան Սաղաթելյան

Մենք երբեք չենք համակերպվելու մեր կորուստների հետ, Հայաստան՝ առանց Նիկոլի՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի ուղերձով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման հրավիրած  հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում։

Նա նշեց, որ Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտի 17 կուսակցություններ, քննարկելով մեր երկրի ներքաղաքական իրավիճակը, որոշել են ստեղծել վերկուսակցական, համահայկական՝ Հայրենիքի փրկության շարժում, որի գլխավոր նպատակն է փրկել հայրենիքը և հեռացնել Նիկոլին։ Հարցրեց՝ «համաձա՞յն եք», պատասխանն էր՝ «այո՛»։

Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացրած լինեինք 6 ամիս առաջ, պատերազմ չէր լինելու, եթե մենք Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի ելթը մեզ համար ավարտվելու էր հաղթանակով, իսկ եթե մենք Նիկոլին հեռացնեինք ստորացուցիչ պայմանագիրը ստորագրելու օրը, մենք այսօր ունենալու էինք շատ ավելի լավ իրավիճակ։

Հետևաբար, ըստ նրա, Նիկոլի յուրաքանչյուր մեկ օր ավելի մնալը փորձանք է մեր պետության և ժողովրդի համար։

Նա ասաց, որ Նիկոլի հեռացումով մենք հնարավորություն ենք ունենում Հայաստանում հաստատել կայունություն և համերաշխություն։ Քանի Նիկոլը կա, Հայաստանում հայ արժապատիվ մարդը չի հանդուրժելու Նիկոլի գոյությունը։

«Նիկոլի հեռացումով հնարավություն է ստեղծվում պաշտպանել մեր պետականության շահերը։ Թուրքի առջև ծնկի իջած, թուրքին հանձնված ղեկավարը չի կարող պաշտպանել մեր ժողովրդի շահերը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումով մենք կկանխենք մեր երկրին սպասվող սոցիալ-տնտեսական աղետը և հումանիտար աղետը։

«Փաշինյանը իր անմեղսունակ թիմով ի վիճակի չէ լուծել մեր երկրի առջև կանգնած խնդիրները»,-ասաց նա։

Նիկոլի հեռացումը անհրաժեշտություն է ևս մեկ պատճառով՝ այդ պարագայում հնարավորություն կստեղծվի մեր երկրում իրականացնել ազատ, արդար ընտրություններ։

«Ի՞նչ պետք է անենք մենք․ բոլոր խոսակցություններից այսօր արդեն հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրավիճակից դուրս գալու համար փորձ է անելու նշանակել արտահերթ ընտրություններ և, կառչած մնալով վարչապետի աթոռից, այդ ընտրությունների ժամանակ կեղծի հաջորդ ընտրությունները և վերարտադրվի։ Եկե՛ք մենք հայտարարենք, որ մենք որևէ տարբերակ չենք ընդունում․ Նիկոլը պետք է հեռանա և վե՛րջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց ժողովրդին հուզող մի քանի հարցերի։

«Ո՞վ է փոխարինելու Նիկոլ Փաշինյանին․ մենք արդեն ունենք այդ հարցի պատասխանը՝ Վազգեն Մանուկյանը, ով իր անցած ճանապարհով, հմտություններով, կարողությամբ մեր երկրին կբերի համերաշխություն և հանդարտություն։ Վերջին 30 տարվա մեջ երկու անգամ է եղել հիմնական  ընդդիմադիր ուժերի համախմբում․ մեկը 1996 թ-ին, մեկն էլ հենց այս օրերին և այդ երկուսն էլ տեղի է ունեցել Վազգեն Մանուկյանի շուրջ»,-ասաց նա։

Սաաղթելյանը վստահեցրեց, որ մենք մեզ առաջնորդ, թագավոր կամ փրկիչ չենք ընտրելու, մենք ընտրելու ենք ադեկվատ մարդ, ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն, որն ի վիճակի լինի հաղթահարել մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները։

Հաջորդ հարցը, ըստ նրա, այն է, թե՝ ինչպե՞ս պետք է վարվեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց չեն ընդունում հարթակին կանգնած ուժերին։

«Այդ քաղաքացիները անհապաղ պետք է գան այս հրապարակ։ Որովհետև իրենց պայքարը հայրենիքի փրկության համար է, ոչ թե մեզանից որևէ մեկին իշխանության բերելու համար։ Հետևաբար, «Նիկոլ, հեռացի՛րը» ոչ թե կոչ է, այլ հայ ժողովրդի համահայկական պահանջը»,-ասաց նա։

Ինչպե՞ս պետք է դա տեղի ունենա՝ հարցը, Սաղաթելյանի գնահատմամբ, մեկ պատասխան ունի․ «Կա մեկ ճանապարհ՝ հայ ժողովրդի համահայկական բողոքի, անհնազանդության ակցիաների միջոցով մեր պայքարը պետք է դառնա իրականություն և վե՛րջ»,-ասաց նա։

«Հայաստա՛ն, առանց Նիկոլի»,-վանկարկեցին հանրահավաքի մասնակիցները։

Սաղաթելյանն ասաց, որ այս օրերին շատ են հարցնում՝ ի՞նչ պետք է անի ժամանակավոր կառավարությունը, որը չի անում այսօրվա իշխանությունը։

«Ժամանակավոր կառավարությունը պետք է անի այն, ինչ երկուսուկես տարի առաջ այս հրապարակում խոստացավ սուտասան Նիկոլ Փաշինյանը և խաբեց ժողովրդին։ Նոր իշխանությունը իր ժողովրդին չի՛ ասելու՝ «ծնկի կգամ ձեր առջև,արժանապատիվ, հպարտ քաղաքացիներ», բայց գնա, ծնկի գա թուրքի առջև և մեր ժողովրդից խլի իր արժանապատվությունը և ինքնասիրությունը։ Նոր իշխանությունը անօրինական միջոցներով չի փորձելու օրինականություն հաստատելու իմիտացիա անել, նոր իշխանությունը Սփյուռքին չի դիտելու իբրև կթու կով և միջոց իր հիմնադրամները համալրելու համար։ Նոր իշխանությունը Հայաստանում չի սպասարկելու օտարածին օրակարգեր, այլասերված կոնվենցիաները Հայաստանում տեղ չեն ունենալու։ Նոր իշխանությունը Հայաստանում հիմք է դնելու ազգային իշխանության, հայ ազգային արժեքները գտնվելու են պետության հոգածության տակ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա առաջարկեց, որ բոլորը հրապարակում ազգովի ընդունեն մի շատ կարևոր որոշում, որը պետք է մտնի յուրաքանչյուր հայի օջախ և դառնա հոգու հավատամք․ «Այս որոշումը այստեղից պետք է տարածվի նաև աշխարհի յուրաքանչյուր հայի տուն․ որոշում, որ հայ զինվորը չի պարտվել, Հայաստանը չի պարտվել , պարտվել է միայն ու միայն Հայաստանի իշխանությունը և նրա պարագլուխ Նիկոլը։ Հետևաբար, որպեսզի հայ մարդը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ուղղի իր ողնաշարը, Նիկոլը պետք է հեռանա՛ և վե՛րջ»։

Իշխան սաղաթելյանը կոչ արեց համախմբվելու, որ հրապարակը կրկնապատկվի և Նիկոլը հեռանա։

«Ես հավատում եմ մեր հաղթանակին, ձեզանից յուրաքանչյուրին, մեր ժողովրդի կամքին, այս պայքարը ավարտվելու է հաղթանակով, որովհետև սա հայրենիքի փրկության պայքար է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ավելի վաղ հաղորդել էինք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica