close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուդիները երեկ Դադիվանքում իրենց ծառայությունն են մատուցել․ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

Արցախ

5 Դեկտեմբերի 2020, 15:55
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուդիները երեկ Դադիվանքում իրենց ծառայությունն են մատուցել․ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակին մեկ րոպե լռությամբ և Արցախի Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի աղոթքով մեկնարկեց Հայրենիքի փրկության շարժման հրավիրած  հանրահավաքը Ազատության հրապարակում՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Տխուր եմ, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, մեր զինվորների մարմինները գտնվում են այնտեղ, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք «հպարտ քաղաքացիներ»։ Կարո՞ղ եք ասել՝ պատճառը ո՞րն է, որ մենք հպարտ ենք․ հպարտությունը մեղք է»,-ասաց վանահայրը։

Նա նշեց, որ գիտի՝ մարդիկ եկել են արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել։

«Եթե այդպիսիները կան, խնդրում եմ վաղը, մյուս օրը հավաքվենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում։ Մենք պիտի մաքրենք մեր երկիրը, սա դեռ սկիզբն է»,-ասաց Տեր Հովհաննեսը։

Նա մտահոգություն հայտնեց, որ այսօր Դադիվանքի պարսպի պատերի տակ թուրքն է քայլում, իսկ  երեկ ուդիներն այնտեղ իրենց ծառայությունն են մատուցել, բայց մեր հոգևորականների ներկայությամբ․ «Այսօր դրա մասին պետք է մտածենք»։

Քահանայի համոզմամբ՝ մենք սկսեցինք պարտվել, երբ սկսեցինք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել։

«Մենք պիտի ապաշխարենք, մեր մեջ պիտի լինի աստվածային սեր․ եթե լինի, կգնանք ու կհաղթենք։ Մեր տարածքները մեզ են սպասում, Աստված օրհնի ձեզ, Աստված պահապան ձեզ, իմ հա՛յ ժողովուրդ»,-ասաց նա։

Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն ասել էր՝ Վազգեն Մանուկյանի նախարարության օրոք ազատագրվեց Մարտակերտը, Քարվաճառը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica