close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարտված կառավարությունը պետք է հրաժարական տա, հաջորդ իշխանություններին կորոշենք միասին. Արտակ Թովմասյան

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2020, 14:08
 Պարտված կառավարությունը պետք է հրաժարական տա, հաջորդ իշխանություններին կորոշենք միասին. Արտակ Թովմասյան

«Սիրելի՛ ժողովուրդ, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած և պարտված կառավարությունը ջարդեց մեր ազգի ողնաշարը և այժմ այլ ելք չունի, քան հրաժարական տալը: Չպետք է թույլ տանք, որ այս իշխանությունը օրեցօր էլ ավելի խորացնի խնդիրները և երկիրը կանգնեցնի քաղաքական, տնտեսական, սոցիալական փակուղու առջև: Պետք է ձևավորվի նոր քաղաքական օրակարգ, որի իրագործողները կլինեն իրենց ոլորտներում պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր կփորձեն կապիտուլյացիայի պայմանագրի շրջանակներում էֆեկտիվ լուծումներ գտնել՝ հօգուտ մեր հայրենիքի, և ովքեր Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ռազմավարական լուծումներ կտան ոչ այնքան դյուրին իրավիճակին, որում այսօր հայտնվել է Հայաստանը: Ուստի, կոչ եմ անում այսօր` ժամը 15:00-ին, ներկա լինել Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ թե վաղը ով կլինի իշխանությունը, կորոշենք բոլորս միասին։ Այժմ կա մեկ օրակարգ՝ պարտված կառավարության օր առաջ տրվելիք հրաժարականը: Վերահաստատում եմ` մեր պետությանը խիստ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքական օրակարգ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica