close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վազգեն Մանուկյանը համազգային շարժման ներկայացուցիչ է․ բախվել ենք ՀՀ պետականության փրկության խնդրին

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2020, 13:58
 Վազգեն Մանուկյանը համազգային շարժման ներկայացուցիչ է․ բախվել ենք ՀՀ պետականության փրկության խնդրին

Factor TV-ի հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի հետ

– Տիկի՛ն Գալստյան, 17 ուժերը որպես վարչապետի իրենց թեկնածու ներկայացրեցին Վազգեն Մանուկյանին։ Ինչո՞ւ ընտրվեց հենց նա, այլ ոչ թե, օրինակ, այդ ուժերից Զարուհի Փոստանջյանը, Խոսրով Հարությունյանը կամ այլնք։

– Մենք երկար քննարկեցինք թեկնածուի հանգամանքը, և մի քանի չափանիշներ կային, որոնք, անշուշտ, էական պետք է լինեին թեկնածուի ընտրության հարցում՝ հանրային ընկալումները, հանրության կողմից տվյալ թեկնածուի ընկալումը, նրա վարկանիշը, հեղինակությունը, փորձառությունը, մեր պետականության մեջ ունեցած ներդրումը և մարդկային որակները՝ որպես ազգային, պետական գործչի, և նաև այն իրականությունը, ինչի մեջ այսօր հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը։ Այն ճգնաժամային, պարտված կամ հետպարտված իրականությունը, և գլխավոր հանձնառությունը՝ այս կոլապսից երկիրը փրկելու հանձնառությունը։ Մի խոսքով՝ Վազգեն Մանուկյանը այն ազգային, պետական, քաղաքական գործիչն ու մտավորականն է, ես շեշտում եմ նրա մտավորական լինելու սկիզբը, որը առավելագույնը համապատասխանում էր այս պահի խնդիրներին։ Եվ, մի շատ կարևոր հանգամանք, որովհետև այս կառավարությունն անցումային կառավարություն պիտի լինի՝ հակաճգնաժամային լրջագույն առաքելությամբ, և Վազգեն Մանուկյանն այն անհատականությունն է, հեղինակությունը և պետական գործիչը, որը նաև համաձայն է՝ վերցնել դժվարագույն պարտականություն, մտնել այս ծանր լծի տակ, իսկ հետագա ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու։

– Ո՞ւմ է ներկայացնում Վազգեն Մանուկյանը՝ 17 ուժերի՞ն, հանրությա՞նը, թե՞ քաղաքական դաշտին։

– Ո՛չ։ Երեկ մենք տարածել էինք «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարությունը, և մենք այսօր հայրենիքի փրկության խնդրի առաջ ենք կանգնած։ Դա միանշանակ է, և այդ գնահատականը տալիս են նաև քաղաքական ուժեր, որոնք այս 17-ի ձևաչափում չեն։ Մեր իրականության քաղաքական գնահատման իրողության մեջ, բացի Նիկոլ Փաշինյանից, գրեթե բոլոր քաղաքական ուժերի և հանրության գնահատականը նույնն է՝ այսօր պետականության փրկության խնդրին ենք բախվել։ Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ ո՞ւմ է նա ներկայացնում․ նախ՝ Վազգեն Մանուկյանն ինքը քաղաքական ուժ ուներ՝ ԱԺՄ-ն, բայց Վազգեն Մանուկյանը հիմա այլևս համազգային շարժման ներկայացուցիչն է։

Ռոբերտ Անանյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica