close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եկար, տեսար` դա է վիճակը, տեսար` ուժերիցդ վեր է՝ հրաժարական տայիր՝ թողեիր հեռանայիր․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2020, 11:53
 Եկար, տեսար` դա է վիճակը, տեսար` ուժերիցդ վեր է՝ հրաժարական տայիր՝ թողեիր հեռանայիր․ Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» ակումբի հիմնադիր Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Փաշինյանի առավոտյան լայվի կարճ ուղերձն այն էր, որ 2018-ին իրավիճակ եմ ժառանգել, որն այսպիսի ելք էլ պետք է ունենար։
Դեռ քննարկման չառնելով այս անհեթեթ թեզը, այսպես ասեմ․ լավ, ենթադրենք, եկար տեսար դա է վիճակը, տեսար ուժերիցդ վեր է՝ հրաժարական տայիր՝ թողեիր հեռանայիր։
 
Թող գար ղեկավար, քաղաքական թիմ, ով դրա պատասխանատվության տակ կմտներ, ով իր մեջ ուժ գտներ՝ ողբերգություն կկանխեր։
Հիմա եկել ես արդարանում ես, որ ինչ անես, որ ինչ լինի։
 
Թե՞ աթոռն այդքան քաղցր բան է, որ մեր պետականության գնով վայելում ես ու ուզում ես վայելել՝ վերջնական խորտակելու այս ռեգիոնում հայի գոյության վերջին հույսը։
 
Նիկոլ, ինչքան էլ փորձես արդարանալ, պատասխանատվությունը բաշխես բոլորի վրա՝ պարտվել ես, հասկացի։ Մեզ մի քանի հազար մեր ընկերներից զրկել ես։ Մեզ հայրենազրկել ես։ Պետք է գնաս։
Չես մարսելու»։
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica