Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1267 նոր դեպք. մահացել է 35 մարդ
Առողջապահություն

Հայաստանում դեկտեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1267 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 140959 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 526148 վերջին մեկ օրում` 3305 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 21998 պացիենտ. մեկ օրում ավելացել է 156-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 116066 անձ, վերջին մեկ օրում` 1076 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 2309 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 586 է: