Թուրքերն ապօրինի «հնագիտական» աշխատանքներ են իրականացնում քրդական տարածքներում, հնարավոր է` նույնը անեն Արցախում. Կոտենոկ
Տարածաշրջան

Քրդական Telegram հեռուստաալիքները պնդում են, որ թուրքերը դեռ շարունակում են ապօրինի հնագիտական աշխատանքները Սիրիայի Աֆրինի Նաբի Խորի շրջանում. հայտնում է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:
Մասնավորապես` խոսքը գերեզմանների զանգվածային բացման մասին է: «Վախենում եմ, որ շատ շուտով նույն ճակատագիրը սպասում է հնագույն հայկական վանքերին, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի կողմից գրավված տարածքում», - նշել է ռուս լրագրողը։