close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գորշ գայլեր»-ը վախեցնում է Գերմանիայի հայերին. Die Welt

Աշխարհ

5 Դեկտեմբերի 2020, 10:29
 «Գորշ գայլեր»-ը վախեցնում է Գերմանիայի հայերին.  Die Welt

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էլ ավելի է բռնկել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության ատելությունը աշխարհի, այդ թվում՝ Գերմանիայի հայերի նկատմամբ: Աջ ծայրահեղականները նամակներ են ուղարկում հայերին՝ սպառնալով սպանել նրանց երեխաներին: «Այս կապակցությամբ հայերը օգնության համար դիմում են գերմանացի քաղաքական գործիչներին»,- գրում է գերմանական Die Welt- ը:

Թերթը հայտնում է նոյեմբերի 9-ով թվագրված` Գերմանիայի հայկական եկեղեցու եպիսկոպոս Սերոբ Իսախանյանի`Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլի նամակի, ինչպես նաև այլ դաշնային երկրներից իր գործընկերներին ուղղված դիմումների մասին, որոնք եղել են թերթի տրամադրության տակ:

«Ծայրահեղ ազգայնական թուրք-ադրբեջանական շրջանակները փորձում են ռազմական սրացումը որպես պատրվակ օգտագործել հակամարտությունը Եվրոպա բերելու համար` սոցցանցերում սանձազերծելով թշնամական հակահայկական արշավներ և աջակցելով իրենց կողմնակիցներին տեղի հայերի դեմ»,  գրում է Die Welt- ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica