close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աթոռի կռիվ տվողը նախկինները չեն, Փաշինյանն է, որ սոսնձվել է այդ աթոռին և չի ուզում բաժանվել. Վիգեն Ստեփանյան

Մշակույթ

4 Դեկտեմբերի 2020, 22:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աթոռի կռիվ տվողը նախկինները չեն, Փաշինյանն է, որ սոսնձվել է այդ աթոռին և չի ուզում բաժանվել. Վիգեն Ստեփանյան

Փաշինյանի հեռանալը անհրաժեշտ պայման է, քանի որ նա մենակ չէ. այս 2.5 տարվա ընթացքում ոչ թե իմքայլական այլ իմմարդականներին է բերել կարևորագույն պաշտոնների. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը։

«Փաշինյանի հրաժարականն ինձ համար անընդունելի է, Փաշինյանը պիտի հեռացվի օրենքի ուժով, ձերբակալվի ու դատվի։ Պիտի լինի զինվորական տրիբունալ Փաշինյանի և նրա թիմակիցների հանդեպ։ Մենք պիտի իմանանք հանցանքի չափաբաժինը, պատիժը և գոնե այստեղ վերսկսենք հավատալ, որ, ի վերջո, կա արդարություն»,- նշեց Ստեփանյանը:

Անդրադառնալով պատերազմից հետո նախարարներ փոխելուն՝ նա համոզված ասաց՝ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թե՛ իր մտքով, թե՛ իր կարողություններով, թե՛ իր ապագայի տեսլականներով շատ կարճամիտ, պարզունակ ու թերի մտածող մարդ է:

«Նա այնքան ինքնասիրահարված է իր սեփական գաղափարներով, որ հեռուն չի նայում, դիմացինին չի գնահատում, չի հասկանում, որ դիմացը հիմարներ չեն։ Երբ նա լուրջ դեմքով ասում է, թե՝ այո, տիկինս մեկնել էր Արցախ և մասնակցել գլխավոր շտաբի նիստին, ուզում ես ասել՝ ո՞ւմ ես ձեռք առնում։ Գեներալներին քո տիկինը ի՞նչ աջակցություն պիտի ցույց տա։ Կամ՝ շատ լուրջ դեմքով ասում է՝ ժողովուրդը զայրացած է, ես դրա մեջ տեսնում եմ վստահություն: Լավ, այդ ինչպե՞ս ես տեսնում։ Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդը շատ լուրջ ասում է՝ ժողովո՛ւրդ, դուք ոչխար եք, դուք ապուշ եք, ես որ մնամ՝ ձեզ կփրկեմ»,- ասաց Ստեփանյանը։

Նրա բնորոշմամբ՝ այս կառավարությունը, Փաշինյանի գլխավորությամբ, հիմնականում ամեն ինչ կառուցում է ստի, կեղծիքի ու բամբասանքի վրա: «Չի կարելի, նախկիններին ջնջելով, դառնալ առաջնորդ։ Երբ ներկայիս կառավարության ամբողջ գաղափարախոսությունը կառուցվում է, թե «ա՛յ, նախկինները, ընդդիմադիրները կռիվ են տալիս աթոռի համար» արտահայտություններով, ապացուցում է, որ աթոռի կռիվ տվողը նախկինները չեն, միայն Փաշինյանն է, որ սոսնձվել է այդ աթոռին և չի ուզում բաժանվել»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով հանրության այն մի մասին, ըստ որոնց՝ բա էլ ո՞վ, եթե ոչ Փաշինյանը, Վիգեն Ստեփանյանը զարմացած հարցրեց. «Այս երկրում միայն Նիկոլը, նրա թիմն ու նախկիննե՞րն են ապրում, ուրիշ մարդ չկա՞»։

Ըստ նրա՝ ցանկացած իշխանություն ժամանակավոր է, մնայունը Հայաստանն է: «Հիմա բոլոր գործողությունները, դիվանագիտական հնարքները, իրավաբանական, խելացի քայլերը պիտի օգտագործենք, որ Հայաստանը մնա կանգուն, որ, ի վերջո, կարողանանք էլի բարձրացնել մեր գլուխը։ Ես արդեն սկսել եմ «հպարտ» խոսքից վախենալ: Մենք այսօր հպարտ չենք ու չենք կարողանա հպարտ լինել, բայց պետք է կարողանանք ուժ գտնել մեր մեջ, ոտքի ելնել և գոնե մեր երեխաների համար Հայաստան աշխարհը բերել այն պատվանդանի վրա, որը կհարգվի, կգնահատվի»,- շեշտեց Վիգեն Ստեփանյանը։

Նրա կարծիքով՝ երկրում տիրող ատելության գագաթնակետին հասել ենք 2.5 տարվա ընթացքում, երբ սևերի ու սպիտակների բաժանեցին ժողովրդին. «Շատ պարզ տրամաբանություն է՝ եթե սերմը գցես հողի մեջ, լավ ջրես, ոնց էլ լինի, մի ծիլ կտա։ Բայց սա արդեն ծիլ չէ, ատելության ծառ է աճել»։

Անդրադառնալով, հետպատերազմյան բանակին՝ պնդեց, որ չէր կարող բանակը չտուժել, քանի որ զենք առնելու փոխարեն պաշտոնյաները իտալական սալիկ էին գնում, որ բաղնիքը վերանորոգեն։

«1994 թվականի պատերազմից հետո մեզ մոտ սկսվեց հարստանալու, վայելելու տենչը։ Ո՞վ էր մտածում, որ հստակ գծենք երկրի սահմանները, Արցախը ներգրավենք Հայաստանի կազմի մեջ, թուրքի կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրենք։ Բայց, ոչ, սկսվեց զինադադարի պայմանագիրը, ու սկսեցինք ազգովի վայելել։ Փող աշխատելու, դիզելու գաղափարն ուղղակի մտավ մարդկանց ուղեղների մեջ»,- նշեց Վիգեն Ստեփանյանը։

Ինչպե՞ս ենք ապրելու այսուհետ, երբ, ոչ պաշտոնական տվյալներով, ունենք մոտ 5000 զոհ, գերիներ, անհետ կորածներ ու Արցախի 20 տոկոս: Վիգեն Ստեփանյանը հոգոցով արձագանքեց. «Շատ դժվար, ահռելի դժվար… Հանրության գիտակից հատվածը չի կարող չհասկանալ, որ մեզ դավաճանել են։ Վարկածները բազմաթիվ են, ընդհուպ՝ մինչև երկիր վաճառել։ Չենք կարող լավ ապրել, հասկանո՞ւմ եք։ Երբ սկսում ես գիտակցել, որ դու՝ որպես հայ, հնագույն ազգ, որպես առաջին քրիստոնյա, դարձել ես նշանակություն չունեցող ազգ, որին ուղղակի կարող են անտեսել, արհամարհել… Իհարկե, կորուստները շատ են, ամեն մի զոհված ազատամարտիկն իմ տղան է։ Որպես տղամարդ՝ չեմ ամաչի ասել, որ էկրանի վրա դանդաղ իջնող՝ զոհերի անունները կարդալիս ինձ մոտ արցունքներ էին գալիս, չէի կարող հանգիստ կարդալ»։

Ընդդիմության առաջարկած միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մասին խոսելիս հիշեցրեց. «Վազգեն Մանուկյանը կանգած էր բանակաշինության ակունքներում, եղել է ՀՀ վարչապետ, այսինքն՝ փողոցից չի եկել։ Միայն Փաշինյանի նմանը կարող է փողոցում նախարարներ նշանակել։ Իսկ նախարար հանելն ու նշանակելը մի բաժակ սուրճ խմե՞լ է»։

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica