close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ երկու գերիներ դեկտեմբերի 4-ին վերադարձվել են Հայաստան

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2020, 19:53
 Հայ երկու գերիներ դեկտեմբերի 4-ին վերադարձվել են Հայաստան

Նոյեմբերի 30-ին ռուս խաղաղապահների կողմից բացված թեժ գծի միջոցով տեղեկություն է ստացվել այն մասին, որ Խրամորթ գյուղում անհետ կորել են Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը: Այս մասին տեղեկացնում է ռուս խաղաղապահների տելեգրամյան էջը։

Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել են, որ նրանք ձերբակալվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում և տեղափոխվել Բաքու:

Ռուս խաղաղապահների և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել նրանց վերադարձնելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 4-ին Համբարձումյանը և Խաչատուրյանը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի օդանավով տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանային ծառայությանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica