close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԻՐՈ ԿԱՊՈՑՆԵՐ` հոսպիտալների վիրավոր զինվորների համար

Հասարակություն

4 Դեկտեմբերի 2020, 18:00
 ՍԻՐՈ ԿԱՊՈՑՆԵՐ` հոսպիտալների վիրավոր զինվորների համար

ԱՐՏ PR ընկերությունը, ս.թ. դեկտեմբերի 2-ից հավաքագրում է փոքրիկ կապոցներ` հոսպիտալներում և բժշկական կլինիկաներում բուժվող մեր զինվորների համար։

ԱՐՏ PR-ի այս նախաձեռնությունը բարության, հոգատարության ու սիրո կոչ է։ Հայ զինվորն այսօր ավելի քան, մեր ջերմության կարիքն ունի, նա միշտ մնալու է մեր հերոսը ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև իր հիվանդասենյակում։

Սիրելի հայեր, եկեք միահամուռ ուժերով, սիրով ու ջերմությամբ կապենք մեր կապոցները, մեջը տեղավորենք փոքրիկ հուշանվերներ, գրքեր, մեր ձեռքով թխված տաքուկ գաթաներ, արիացնող, սիրուն նամակներ։

Մեր հասցեն` Կինոյի տուն, Վարդանանց 18 փ. (Մուտքը` Վերնիսաժի կողմից) Աշխատելու ենք երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 12։00-17:00 Հեռ. 077 571 752

Սիրով սպասելու ենք ձեր ՍԻՐՈ ԿԱՊՈՑՆԵՐԻՆ։

Սիրով` ԱՐՏ PR թիմ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica