close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետն ինձ համար մեղադրյալ է, որ սպասում է իր դատին․ Արշակ Զաքարյան

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2020, 13:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետն ինձ համար մեղադրյալ է, որ սպասում է իր դատին․ Արշակ Զաքարյան

Ռազմաքաղաքական իշխանությունը, որն այս երկիրը բերեց նման ողբերգության, թշնամուն հանձնեց հողերը, պետք է դատապարտվի ու պատասխանատվության ենթարկվի. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որն արդեն մի քանի օր է՝ անժամկետ հացադուլ է հայտարարել կառավարության շենքի մոտ։

«Հրաժարական պահանջում են մարդուց, որը տնտեսական կամ ինչ-որ մի ծրագիր է ձախողել,  բայց սա կազմակերպված գենոցիդ էր, որի համար պետք է պատասխան տան։ Կառավարությանն ընտրում են, որ երկիրը կառավարի, հատկապես՝ արհավիրքների ժամանակ, բայց նրանք լքեցին ժողովրդին, գյուղացուն, քաղաքացուն։ Մարդիկ թուրքից էին իմանում, թե երբ էին գալու, որ հասցնեն փախչել։ Մինչև վերջ էլ խաբում էին, թե չվառեն տները, որ հանկարծ իրենց բարեկամ թուրքերին ջարդած ու փշրած տներ չթողնեին։ Դա դավաճանություն է, հանցագործություն սեփական ազգի, պետության նկատմամբ։ Դրա համար ամբողջ ղեկավարությունը պիտի պատասխանատվության ենթարկվի։ Վարչապետն ինձ համար մեղադրյալ է, որ սպասում է իր դատին, նրա հետ դատարանը պիտի խոսի»,- ասաց նա։

Հավելեց՝ երբեք չի մտածել, որ կգնա նման քայլի՝ հացադուլ կհայտարարի, բայց հացադուլի մեջ կմնա այնքան, որքան առողջությունը թույլ կտա: «Ես տանը կմեռնեի՝ տաք անկողնում քնելով, տաք ճաշն ուտելով, որովհետև իմ երեխեքը՝ զինվորները, և՛ սոված են, և՛ ցրտին դրսում են։ Սա խնդիրների մասին բարձրաձայնելու միջոց է, որովհետեւ ֆեյսբուքյան հարթակն ատում եմ, դա քանդեց մեր տունը, պոպուլիզմը սպանեց մեր ազգին»,- կարծիք հայտնեց կինոռեժիսորը:

Նա զարմացած է հանրության անտարբերությունից: «2.5 տարի առաջ 100 հազար հոգով դուրս եկան հրապարակ, այս պատուհասին՝ Փաշինյանին, բերեցին մեր գլխին, բա հիմա ինչո՞ւ այդ 100 հազարը չի ուզում իր սխալն ուղղել»,- վրդովված ասաց  Զաքարյանն ու հիշեցրեց. «Բա գոռում էին՝ հող հանձնողին հանձնենք հողին, այսինքն՝ մենք դարձել ենք պոպուլիստ հայտարարություններ անող ժողովուրդ»։

Նրա բնորոշմամբ՝ հանրությունը սպասում է հերթական Ռոբին Հուդի, որը կգա, կասի՝ դուք տանը նստեք ու ինձ երկրպագեք, ես հարուստներից կվերցնեմ կտամ ձեզ: «Բայց երկիրը վաճառվեց, մարդկանց ճակատագրերը խեղաթյուրվեցին, մարդիկ մնացին անտուն»,- դառնությամբ նշեց մեր զրուցակիցը։

Զաքարյանը պատմական էքսկուրս է կատարել ու չի գտել Արցախի հարցի հանգուցալուծմանը հավասար դավաճանական մի դեպք․ «Հայոց պատմության մեջ եղել են դավաճաններ, բայց այս կարգի դավադրություն և մի ամբողջ սերնդի կոտորած դեռ ոչ ոք չէր կազմակերպել, որ արեց այս ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Շուտով սահմաններն էլ կբացեն, Եվրոպան հայերին կտա ազատ ելումուտ, որպեսզի Հայաստանից գնան։ Սրանք եկան իշխանության, որ «Հայաստանն առանց հայերի» դիվական ծրագիրը կյանքի կոչեն, և շարունակվելու է, եթե ուշքի չգանք»։

Առաջին օրվանից Արցախ մեկնած Զաքարյանն ասաց, որ առաջին գծում հերոս տղաներն էին, իսկ իրենք թիկունքն էին ամուր պահում, ընդ որում` «եթե բոլորը ժամանակին նռնակ նետելիս Ալիևին էին հայհոյում, այսօր, հավատացեք, ուրիշ ազգանուն էին ասում։ Երեխեքը դիրքերից կգան՝ կասեն»։

Մեր հիշեցմանը, թե Փաշինյանն այլ բան էր ասում, որ դիրքերից տղաները կիջնեն ու պատի տակ «վնգստացողների» հարցերը կլուծեն, Զաքարյանը կտրուկ արձագանքեց․«Գորիսի անտառներից լայվ մտնողնե՞րը։ Գիտեմ, թե այդ լայվ մտնողները որ անտառներից էին մտնում, իբր Ջեբրայիլից էին մտնում։ Այնտեղ հեռախոսները կարգին կապ չունեին, ուր մնաց՝ լայվ մտնեին»։

Գերիների ու անհետ կորածների թեման, ըստ Զաքարյանի, վարչապետը հերթական անգամ շահարկում է, որպեսզի պահպանի իր պաշտոնը: «Փաշինյանն ասաց, որ եթե իրեն հանեն՝ գերիների հարցը լուծող չի լինի։ Դրոնով նա Ալիևին թելադրեց, որ՝ իմ կրթված ու կառուցողական ընկեր, գերիներին հանկարծ չտաս, հենց տվեցիր, ինձ կհանեն, կբերեն մեկին, որը քեզ հետ ախպեր չի։ Գերիների հարցը շատ ցավոտ հարց է, բայց այս ամուլ իշխանությունը չի լուծելու, դրանով  նա միայն պահում իր աթոռը։ Այդ մարդու էությունը սուտն է, նա հայելու մեջ, որ նայում է, սուտլիկ որսկանին է տեսնում ու մի սուտը ծածկելու համար տասը սուտ է հորինում, որն ազգին տանում է կործանման»,- նշեց նա։

Ի դեպ, ինչպես իրենց սեփական տները թշնամուն չթողելու նպատակով դրանք այրած արցախցիները, Զաքարյանն էլ ստիպված է եղել այրել իր ռեստորանը, որն ամիսներ առաջ հայտնվել էր հենց Փաշինյանի թիրախում՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու հայտնի պատմությամբ։

«Փաշինյանը վատ էր զգում, որ այդ շրջանը պետք է զարգացվեր,- քմծիծաղով, մի քիչ էլ բարկացած ասաց նա:- Փաշինյանի ՀԴՄ-ն իմ գրպանում է, ես սպասում եմ ինքը բերի Շուշիի, Շահումյանի, Բերձորի ու մնացած մեր տարածքների, մեր երեխեքի կյանքերի ՀԴՄ-ն, նոր ես իրենը կտամ։ Այդ օրն ինքը փախավ, չվերցրեց ՀԴՄ-ն, ապարատն իր աչքի առաջ էր փչացել, իրեն ասացին, որ կես ժամից կբերեն, իսկ ինքը չսպասեց, փախավ։ Նա այդ կապիկությունը սարքեց, որովհետեւ սիրտը ցավում էր, որ այդ շրջանը զարգանում է, որովհետեւ որքան զարգանար, այնքան դժվար կլիներ հանձնելը»։

Հարցին՝ Դուք ունե՞ք բացատրություն, թե ինչու Փաշինյանը չէր սիրում Արցախը, Զաքարյանն արձագանքեց․ «Փաշինյանը հայերին չի սիրում, Հայաստանը չի սիրում, էլ ի՞նչ Արցախի մասին է խոսքը։ Այն ամենը, ինչը հայկական է, նրա վրա ազդում է։ Կարելի է՞ այդքան ատել մեր ազգը, բայց նա այնքան ատեց, որ գաղտնի, մկան նման թաքուն գիշերը գնաց ղազագիր ստորագրեց, ամբողջ երկիրը լցրեց օտարերկրյա գործակալներով, ազատություն տվեց ազատություններին…»։

Այնուամենայնիվ, կինոռեժիսորը վստահեցրեց՝ եթե իր սերունդը չկարողանա վերադարձնել Արցախը, ապա որդին անպայման վերադարձնելու է․ «Որդիս, որի աչքերին չեմ կարողանում նայել, նա անպայման վերադարձնելու է, նա ինձ ասում է՝ դու ինձ ուրիշ բան ես ասել, այս ի՞նչ եղավ, ինչո՞ւ չկարողացաք պահել Արցախը։ Դե, արի ու երեխային բացատրիր, որ մեզ թիկունքից են խփել, հենց պատերազմի առաջին օրվանից՝ զենքը ճիշտ չմատակարարելով, հրամկազմին վերացնելով․․․ 2․5 տարվա մեջ որքան շնորհալի կռվող, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ապրող սպա կար, 90 տոկոսին զինուժից հանեցին։ Իսկ մեղքը գցում են զինվորի վրա, բոլորը մեղավոր են, բացի այդ ամենի գլխավոր գերագույն դավաճանից»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը

Մահացել է Ստեփան Թոփչյանը
20 Հունվարի 2021, 15:51 Մահացել է Ստեփան Թոփչյանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica