Բայդենը հայտարարել է, որ մտադիր է բազմակողմ մոտեցում ցուցաբերել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ
Աշխարհ

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է հավատարիմ մնալ բազմակողմ մոտեցմանը Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ քաղաքականության մեջ: Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է հինգշաբթի երեկոյան:
Դեմոկրատ նախագահը նշել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համատեքստում Վաշինգտոնը պետք է աշխատի վերականգնել «սերտ հարաբերությունները Եվրոպայի և Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ»: «Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ մենք կկարողանանք Եվրոպան վերադարձնել մեր կողմը»,- ասել է Բայդենը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանն իր տրամադրության տակ միջուկային զենք ստանա»,- ասել է դեմոկրատ նախագահը՝ քննադատելով ԱՄՆ ներկայիս առաջնորդ, հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցումը Թեհրանի նկատմամբ:
«Մի բան հաստատ գիտեմ, որ դրան մենք չենք կարող հասնել միայնակ: Հետևաբար, ոչ միայն Իրանի, այլ նաև Ռուսաստանի, Չինաստանի և մի շարք այլ պետությունների խնդիրները լուծելիս մենք պետք է անդամակցենք ավելի մեծ խմբի»,- եզրափակել է Բայդենը: