close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բորելի կարծիքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանացնում են» հակամարտությունները Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում

Աշխարհ

4 Դեկտեմբերի 2020, 14:15
 Բորելի կարծիքով՝  Ռուսաստանն ու Թուրքիան «աստանացնում են» հակամարտությունները Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի կարծիքով՝ Ռուսաստանը և Թուրքիան «աստանացնում են» (Սիրիայի կարգավորման Աստանայի ձևաչափի նման) հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում, այսինքն՝ ԵՄ-ին դուրս են մղում կարգավորման գործընթացից: Համապատասխան հայտարարությունը նա արել է հինգշաբթի իր բլոգում:

«Նման հակամարտություններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան և Սիրիան, մենք դիտարկում ենք տարածաշրջանային հակամարտությունների «աստանացում», ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի»,- ասել է Բորելը:

Ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ վտանգված են միության շահերը: «Ուստի մենք պետք է վերացնենք մեր կարողությունների շատ բացեր, ինչպես նաև ներկա գտնվենք և ակտիվ լինենք այնտեղ, որտեղ վտանգվում են մեր շահերը»,- հավելել է Բորելը:

Դատախազությունը հերքում է
19 Հունվարի 2021, 14:10 Դատախազությունը հերքում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica