Ֆրանսիան պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում փնտրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծումը
Արցախ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում նշել է, որ Փարիզը սերտ կապի մեջ է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ`Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ երկարաժամկետ լուծման նպատակով. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի արտգործնախարարը հաստատել է Սերգեյ Լավրովի (ՌԴ) և Սթիվեն Բիգանի (ԱՄՆ) հետ համատեղ վճռականությունը` նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի հիման վրա կայուն լուծում փնտրել ԵԱՀԿ երկրների կողմից վստահված՝ Մինսկի խմբի մանդատի շրջանակներում: