close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փորձագետները չեն բացառել Հայաստանում եւ Արցախում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը

Տնտեսական

3 Դեկտեմբերի 2020, 20:18
 Փորձագետները չեն բացառել Հայաստանում եւ Արցախում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը

Արցախի տարածքները, որոնք անցել են Ադրբեջանին, տնտեսական լուրջ նշանակություն ունեն, եւ, համապատասխանաբար, մենք կորցրել ենք զգալի տնտեսական ներուժ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

«Հայտնի է, որ ՀԷԿ-երը, որոնք Արցախում շատ էին, ամենաէժան էլեկտրաէներգիան էին արտադրում: Հանրապետությունում ՀԷԿ-երի հիմնական մասը մենք կորցրել ենք, համապատասխանաբար, կրճատվել են ռեսուրսները հասանելի էներգիա ստանալու համար: Արցախի հնարավորությունները թույլ էին տալիս էլեկտրականությամբ ապահովել ոչ միայն սեփական բնակչությանը, այլ նաեւ հարակից բնակավայրերը»,-նշեց փորձագետը:

Ավետիսյանի խոսքով՝ այժմ Արցախը էլեկտրաէներգիայի պահանջ կզգա: «Բացի այդ, հասանելի էլեկտրաէներգիայի կորսված աղբյուրները չեն կարող հետեւանքներ չունենալ Հայաստանի համար, քանի որ ստիպված ենք փնտրել այլընտրանքներ, առավել թանկ աղբյուրներ, ինչը կհանգեցնի էներգետիկ հավասարակշռության փոփոխության: Դժվար է ասել, թե արդյոք դա կհանգեցնի սակագների աճին եւ ինչ ծավալով:

Բացի այդ, լուրջ խնդիր է առաջանում՝ Հայաստանի եւ Արցախի էներգետիկ անվտանգության ապահովումը: Պետք չէ մոռանալ, որ մենք կորցրել ենք նաեւ ենթակառուցվածքը, որում ժամանակին լուրջ ներդրումներ ենք կատարել: Այդ կորուստները բացասական ազդեցություն կունենան երկարաժամկետ հեռանկարում: Մարդիկ վնասներ են կրում: Իրավիճակի փոփոխությունը նոր ծախսեր է պահանջում, քանի որ հին ենթակառուցվածքը կարող է ակտուալ չլինել»,-ընդգծեց նա:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախը մինչեւ պատերազմը էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր, իսկ այժմ հանրապետությունը էլեկտրաէներգիայի պահանջ է զգում: «ՀԷԿ կորուստը հանգեցրեց էներգետիկ հավասարակշռության խախտման: Արցախը Հայաստան հացահատիկի արտահանող էր: Այժմ այդ բացասական հավասարակշռությունը ոչ ակտիվ ազդեցություն կունենա Հայաստանի ողջ տնտեսության վրա: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գների հնարավոր աճին, ապա դրան կարող է հանգեցնել ոչ թե դա, այլ դրամի շարունակվող արժեզրկումը»,-պարզաբանեց նա:       

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica