close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա քրեական հոդվածներով քաղաքական հետապնդում իրականացնելու ակնհայտ փորձ է․ Բագրատ Եսայանն ԱԱԾ-ում է

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2020, 17:06
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա քրեական հոդվածներով քաղաքական հետապնդում իրականացնելու ակնհայտ փորձ է․ Բագրատ Եսայանն ԱԱԾ-ում է

Արդեն տեղեկացրել ենք, որ  ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը  ներկայացել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։

«Ինձ չեն ծանուցել, ինքս եմ ներկայացել ԱԱԾ, քանի որ երեկ տարածված հաղորդագրության մեջ ասված էր, որ քրեահետախուզական միջոցառումներ են իրականացվում նոյեմբերի 9-10-ի գիշերը ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման դեպքերի առնչությամբ՝ կազմակերպիչներին, մասնակիցներին բացահայտելու համար, և զետեղված էր իմ նկարը»,- ըստ Yerkir.am-ի՝ ԱԱԾ շենք մտնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եսայանը։

«Եթե ինձ չեն ճանաչում, չգիտեն իմ գտնվելու վայրը, ինքս եմ ներկայացել, որպեսզի պահանջեմ, որ ներկայացնեն այն մեղադրանքը, որ առաջադրվել է ինձ, ինչն էլ հանդիսացել է այդ տեսանյութը տեղադրելու և տվյալ հաղորդագրությունը տարածելու հիմք»,- հայտարարեց նա:

Ըստ Բագրատ Եսայանի՝ հաղորդագրությունն ակնհայտ քաղաքական հետապնդում է: «Սա քրեական հոդվածներով քաղաքական հետապնդում իրականացնելու ակնհայտ փորձ է։ Մենք սրան ականատես ենք եղել 90-ական թվականներին, սրա ականատեսն ենք նաև հիմա»,- ընդգծեց նա։

ԱԱԾ մտնելուց առաջ Եսայանը հայտարարեց․ «Եթե ինձ հիմա մեղադրանք չառաջադրեն՝ համարելու եմ, որ դա եղել է կեղծ քաղաքական հետապնդման փորձ և այս միջադեպը քաղաքական ուժերի հետ կապելու հստակ պատվեր, որն  իրականացնում է ԱԱԾ-ն»։

 Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica