close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ․ Պատերազմում այս աղետի՝ պարտության պատճառների գլխավորը ԱԱԾ-ի ոչ արհեստավարժ աշխատանքն էր․ Բագրատ Եսայան

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2020, 16:15
 ՈՒՂԻՂ․ Պատերազմում այս աղետի՝ պարտության պատճառների գլխավորը ԱԱԾ-ի ոչ արհեստավարժ աշխատանքն էր․ Բագրատ Եսայան

Նախորդ  2,5 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը զբաղված էր ամեն ինչով, բայց ոչ՝ իր ուղիղ գործառույթներով։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին այսօր ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը, որը ներկայացել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝  նոյեմբերի 9-10-ի գիշերը ԱԺ եւ կառավարության շենքեր ներխուժման դեպքերի առնչությամբ։

Եսայանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ ԱԱԾ հաղորդագրության մեջ զետեղված է եղել նաեւ իր լուսանկարը, եւ ինքը ներկայացվել է որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը ԱԺ եւ կառավարության շենքեր ներխուժման կազմակերպիչներից եւ մասնակիցներից մեկը։

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հանձնարարությամբ՝ ԱԱԾ-ն սատանա էր փնտրում, դիմակները կրելու պարտադիր պահանջն էր վերահսկում, գազալցակայաններում ՀԴՄ կտրոնը տպել-չտպելն էին փորձում վերահսկել, մինչդեռ՝ երկիրը կանգնած էր նման լայնածավալ պատերազմի առաջ»,- լրագրողներին ասաց Բագրատ Եսայանն ու պնդեց. «Պատերազմում այս աղետի՝ պարտության պատճառների գլխավորը ԱԱԾ-ի ոչ արհեստավարժ աշխատանքն էր, որ հանգեցրեց նրան, որ շատ բաներ մեզ համար անսպասելի էին։ Գուցե մեզ համար, բայց ոչ՝ երևի իշխանության»։

Իրադարձությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Ամբոխահաճութեան վնասները
28 Փետրվարի 2021, 15:48 Ամբոխահաճութեան վնասները
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica