close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անձնակազմը 2 անգամ հայտնվել է շրջափակման մեջ, բայց, չտալով ոչ մի զոհ, դուրս է եկել՝ իր հետ տանելով բոլոր վիրավորներին

Արցախ

2 Դեկտեմբերի 2020, 17:00
 Անձնակազմը 2 անգամ հայտնվել է շրջափակման մեջ, բայց, չտալով ոչ մի զոհ, դուրս է եկել՝ իր հետ տանելով բոլոր վիրավորներին

Արցախի ՊԲ-ն շարունակում է ներկայացնել պատերազմի հերոսական դրվագները:

«Ճանաչենք մեր հերոսներին. Փոխգնդապետներ Նաիրի Արկադիի Ավետիսյանը, Արմեն Գառնիկի Պետրոսյանը, Վաչե Շահենի Մանասյանը հարավային ճակատում պահել են կարևոր բարձունքը, խոցել թշնամական ավտոտեխնիկա, մեծաքանակ մարդկային ուժ և ապահովել մեր անձնակազմի անվտանգ դուրս բերումը մարտական գործողությունների շրջանից:

Մայոր Արմեն Վյաչեսլավի ղեկավարությամբ, ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ԱԹՍ, Հադրութի մոտակայքում թշնամուն պատճառել երկու հարյուրից ավելի մարդկային ուժի կորուստ:

Մարտերի ընթացքում անձնակազմը երկու անգամ հայտնվել է շրջափակման մեջ և հմտորեն խուսավարելով ու չտալով ոչ մի զոհ, հաջողությամբ դուրս են եկել՝ իրենց հետ տանելով նաև բոլոր վիրավորներին:

Մարտական գործողությունների ընթացքում խիզախություն են դրսևորել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը, Արշամ Նելսոնի Մանուկյանը, Նորիկ Վլադիկի Առաքելյանը, Սլավա Վլադիմիրի Մովսեսյանը, Սամվել Անդրանիկի Խաչատրյանը, Վիգեն Արսենի Եղիազարյանը, Սամվել Համբարձումի Գևորգյանը, Արման Խաչատուրի Խաչատրյանը, Սերգեյ Աշոտի Հայրապետյանը:

Փառք մեր հերոսներին»:

Մահացել է Ստեփան Թոփչյանը
20 Հունվարի 2021, 15:51 Մահացել է Ստեփան Թոփչյանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica