Ռուսաստանում կայք կստեղծվի Արցախում ադրբեջանական վայրագությունների փաստերի հիման վրա
Արցախ

Ռուսաստանի հասարակական գործիչ, փաստաբան Սերգեյ Կարնաուխովը հայտարարել է Արցախյան պատերազմի արդյունքներից հետո նոր կայք ստեղծելու մասին: Այս մասին գործիչը հայտնել է իր ինսթագրամյան օգտահաշվում։
Նրա խոսքով՝ կայքը կունենա բաժին անհայտ կորածների և ռազմագերիների մասին, որտեղ հարազատներն ու ընկերները կկարողանան տեղադրել իրենց որոնած զինծառայողների լուսանկարներն ու տվյալները: Նաև՝ առանձին բաժին նվիրված կլինի ռազմական հանցագործություններին: Այս բաժնում հավաքվելու են ադրբեջանական և սիրիացի վարձկանների ռազմական վայրագությունների բոլոր ապացույցները:
Հավաքված բոլոր փաստերը միջազգային կազմակերպություններին հնարավորություն կտան հնարավորինս շուտ որոնելու անհայտ կորածներին և վերադարձնելու գերիներին, ինչպես նաև նախաձեռնելու հանցագործների դատավարություններ: