close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենտ կհայտնեն. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

2 Դեկտեմբերի 2020, 10:03
 Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենտ կհայտնեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահությունն ամենուր է, անգամ իր թիմում։ Ահա թե ինչու Փաշինյանը հրաժարվում է չեղարկել ռազմական դրությունը, որից հետո վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորություն կառաջանա։ Եթե նա համոզված լիներ, որ թիմը հավատարիմ է, արդեն չեղարկած կլիներ ռեժիմը, սակայն կարծում է, որ հենց մեծամասնության պատգամավորներն են իրեն անակնկալներ մատուցելու՝ իմպիչմենթ սկսելով։

Մեզ ասացին, որ քայլ առ քայլ կվերացնեն ռազմական ռեժիմից բխող բոլոր սահմանափակումները։ Արդեն չեն գործում հավաքների, մամուլի հրապարակումների սահմանափակումները, հաջորդը կլինի երկրից մեկնելու հնարավորության վերականգնումը։

Բայց ռազմական դրությունը կպահպանվի ռազմական՝ զորքի տեղաշարժի եւ այլ նպատակներով, իսկ իրական նպատակը կլինի վարչապետին անվստահություն  հայտնելու գործընթացը կանխելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 
Աստղագուշակ. հունվարի 24
24 Հունվարի 2021, 09:51 Աստղագուշակ. հունվարի 24
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica