close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ուժն ակնհայտ անհամաչափ և ապօրինի է. Գոհար Մելոյան

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2020, 00:00
 Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ուժն ակնհայտ անհամաչափ և ապօրինի է. Գոհար Մելոյան

Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ուժն ակնհայտ անհամաչափ և ապօրինի է Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ուժն ակնհայտ անհամաչափ և ապօրինի է։

Այսպես, «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼ այն գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։

Այսինքն, նույնիսկ, եթե երիտասարդների, որոնց թվում մեծաթիվ էին առաջնագիծ մեկնած դաշնակցական կամավորականները, գործողությունները խախտում էին որևէ օրենքի պահանջ, ապա ոստիկաններն իրավասու չէին որևէ ուժ կիրառել, քանի դեռ ՝

1) հանրահավաքի մասնակիցներին չէր տրվել նախազգուշացում,

2) չէր տրվել բավարար ժամանակ ոստիկանության պահանջները կատարելու համար։

Եվ, եթե, նշված գործողություններից որևէ մեկը նախապես չի կատարվում, ապա ոստիկանության բոլոր հետագա գործողություններն ապօրինի են։

Ոստիկանության այսօրվա գործողություններին հետևելիս ակնհայտ էր, որ վերոնշյալ պահանջները որևէ կերպ չեն պահպանվել։

Ավելին, ոստիկանության կողմից կիրառված գործողությունները նաև ակնհայտ անհամաչափ էին։

«Ոստիկանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինեն Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Համաչափության սկզբունքի չափավորության տարրը ենթադրում է, որ կոնկրետ գործողությունը, ներառյալ՝ ուժի կիրառման ձևը, չի կարող կատարվել, քանի դեռ այդ նպատակին հնարավոր է հասնել ավելի մեղմ միջոցով։

Նշված կանոնը կիրառելով՝ ոստիկանության այսօրվա գործողությունների նկատմամբ՝ ակնհայտ է, որ ոստիկանության գործողություններն առերևույթ անհամաչափ էին, քանի որ ճանապարհային երթևեկությունը կարող էր վերականգնվել առանց նման ուժի կիրառման։

Բացի այդ, անթույլատրելի է այն հանգամանքը, որ երկուսուկես տարի առաջ ոստիկանությունը նույնանման բողոքի գործողություններին չէր խոչընդոտում։

Հետեւաբար՝ ոստիկանության գործողություններն ուղղակիորեն ուղղորդված են երկրի քաղաքական իշխանությունների կողմից։

Ամփոփելով վերոշադրյալը՝ ցանկանում եմ համոզմունք արտահայտել, որ առաջիկա օրերին ոստիկանության գործելաոճում կլինեն էական փոփոխություններ և վերջինս, այևս, չի կատարի վերոնկարագրյալ կոպիտ խախտումները եւ կգործի օրենսդրությանը համապատասխան։

Թուրքի դիմաց խոնարհվածը Հայաստանի Հանրապետությունում չի կարող կառավարել ու հրահանգավորել»։

Հունվարի 20-ի աստղագուշակ
20 Հունվարի 2021, 10:38 Հունվարի 20-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում
20 Հունվարի 2021, 09:52 Եղանակը Հայաստանում
Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica