close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դավաճանի թավշյա բռնատիրություն է․ Գեղամ Մանուկյան

Արցախ

1 Դեկտեմբերի 2020, 20:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դավաճանի թավշյա բռնատիրություն է․ Գեղամ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը քնելիս անգամ պետք է հասկանա, ականջին պետք է օղ լինի, որ ինքը ավելորդ է պետական կառավարման համակարգի բարձրագույն այդ ատյանում՝ ըստ Yerkir.am-ի ասաց մոտ 10 օր հացադուլի մասնակցած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը դաշնակցական երիտասարդների կազմակերպած՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով անհնազանդության ակցիայի ժամանակ։

«Նիկոլ Փաշինյանը գողացել է հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը ու, ամենակարևորը, հայրենիքը։ Ինքը ամեն օր հայրենիքից մի հատված նվիրում է Ադրբեջանին, նա վայրկյան առաջ պետք է հեռանա»,-ասաց նա։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ պայքարը ամեն օր է, բոլոր քաղաքացիները, երիտասարդները պայքարում են։

«Նիկոլ Փաշինյանը ստախոս է բոլոր առումներով․ Նիկոլ Փաշինյանի թավշյա բռնատիրությունը ունի ևս մի տարր՝ դա դավաճանի թավշյա բռնատիրություն է։ Մարդ կարող է բռնատիրություն հաստատել, բայց հիմնավորել իր երկրի տնտեսության զարգացմամբ կամ ինչ-որ հիմար մի բանով, բայց Նիկոլ Փաշինյանի բռնատիրությունը հիմնավորվում է հայրենիքը ծախողների դեմ ըմբոստացումով․ սա եզակի է, սա պատմության դասագրքերում պետք է գրել»,-ասաց Գեղամ Մանուկյանը։  

Ավելի վաղ ՀՅԴ անդամ Արամ Բաղդասարյանն ասաց՝ իրենց դավաճանված են զգում, քանի որ  հողերը նվեր են տվել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica