ԱՄՆ-ը կարող է գործարք առաջարկել, որը կխոչընդոտի Թուրքիային՝ ձեռք բերել լրացուցիչ Ս-400-ներ
Տարածաշրջան

Թուրքիան կարող է Ռուսաստանից չգնել լրացուցիչ ՀՕՊ Ս-400 համակարգեր՝ Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերությունների մեջ լինելու համար. հաղորդում է Defenseworld- ը:
«Կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ պայման կդրվի Թուրքիայի առջև, որից նա չի կարող հրաժարվել: Եվ այդ դեպքում նա կարող է ավելի շահավետ հնարավորություն ունենալ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը խորացնելու համար, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության ոլորտում»,- մեջբերում է Defenseworld.net-ը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Միջին Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Ալեքսեյ Դավիդովին:
Սակայն մեկ ամիս առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի հրաժարվի Ս-400-ից՝ չնայած ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներին: