close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան. Համազգայինի Երևանի գրասենյակի նախաձեռնությունը արցախցի երեխաների համար

Արցախ

1 Դեկտեմբերի 2020, 16:00
 Այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան. Համազգայինի Երևանի գրասենյակի նախաձեռնությունը արցախցի երեխաների համար

Համազգայինի Երևանի գրասենյակից հայտնում են. 

«Համազգայինի Երևանի գրասենյակը Արցախից Հայաստան հաստատված դպրոցականների համար կազմակերպել էր այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան։ Երեխաներին դիմավորեց թանգարանի տնօրեն գրականագետ Արմենուհի Դեմիրճյանը։ Նրանք ծանոթացան մեծանուն գրողի կյանքին և ստեղծագործություններին։ Գրողի տան ջերմ մթնոլորտում երեխաները հաղորդակից դարձան գեղեցիկ արվեստին։

Այս միջոցառումները խթան են մեր ոգին անկոտրում պահելու, ապագային հանդեպ հավատով լցվելու։
Ինչպես պատգամում է տաղանդաշատ բանաստեղծուհին՝
Ես ամբողջովին քոնն եմ, Հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա»։
 
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica