close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրապարակել սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ. Էլինար Վարդանյան

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2020, 16:10
 Հրապարակել սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ. Էլինար Վարդանյան

Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցավ քննարկում՝ քննչական մարմինների ղեկավարների, գլխավոր դատախազի  և մի շարք դատավորների/ դատարանների նախագահներ և այլն/  ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությամբ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ պաշտոնական հաղորդագրության թեման քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերն էին: Ինքնին պաշտոնական հաղորդագրությունը վկայում է անօրինական գործուղության  մասին։

Դատավորների մասնակցությունը այդպիսի քննարկմանը անընդունելի է, անթույլատրելի, նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը:

Փաշինյանը, կորցնելով հանրային վստահության լեգիտիմությունը, փորձ է արել գնալ անթույլատրելի ճանապարհով։ Նա այս քայլով փորձել է երկու խնդիր լուծել, նախ՝ ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին, մյուս կողմից ահաբեկել դատավորներին։ Եվ թեև քննարկումն ամբողջությամբ չլուսաբանվեց, այնուամենայնիվ պաշտոնական հաղորդագրությունը բացահայտեց հանդիպման անթույլատրելի նպատակները։ Խոսքը գնում է կոնկրետ քրեական գործի ուղղորդման, դատավորների նկատմամբ ճնշման մասին։ Պաշտոնական հաղորդագրությունը ինքնին բացահայտում է հանցագործության տարրերի առկայությունը։ Այս քննարկումը կարելի է դիտարկել քրեական օրենսգրքի 332 հոդվածի՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու և Փաշինյանի կողմից շատ սիրված 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում։

Քննարկման բովանդակության և արդյունքների մասին շատ հակասական տեղեկատվություն է հասնում, ըստ որի փորձ է արվել դատարանները դնել դատախազության անուղղակի ազդեցության տակ։ Ըստ տարածվող տեղեկատվության քննչական ծառայություններից մեկի ղեկավարն էլ փորձել է զբաղվել իրենց հետ շատ սերտ կապերի մեջ գնտվող դատավորներից մեկի լոբբինգով, դրանով իսկ հաստատելով իշխանությունների կամակարտար դատավորների ցանցի առկայությունը։ Այս ցանցում առանցքային դեր է կատարում դատարաններից մեկի նախագահը, ով անձնական կապերով կապված է իրավապահ համակարգի հետ։ Վերջին երկու և կես տարվա ընթացքում այդ ցանցի միջոցով է ապահովվել քաղաքական պատվերների կատարումը։

Վարչապետի միակ հույսը մնացել է դատարանների նկատմամբ ճնշումները։ Առայժմ այդ ճնշումները իր մոտ առանձին դատավորներին և ԲԴԽ որոշ անդամներին կանչելով է դրսևորվում, բայց շատ բարդ է ասել, թե հետագայում այդ ճնշումներն ինչպիսի զարգացում և դրսևորում կստանան։ Եվ եթե հաշվի առնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, իմքայլական պատգամավորների նկատմամբ Փաշինյանն այլևս  ազդում է քրեական  հեղինակությունների միջոցով, ապա մտահոգության տեղիք է տալիս դատավորների նկատմամբ հետագա քայլերի տրամաբանությունը։

Կոչ եմ անում փաստաբաններին, իրավապաշտպանների հանդես գալ միասնական պահանջով՝ հրապարակել հանդիպման սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ։

Եթե Փաշինյանը չի ուզում, որ հետագայում այս խորհրդակցությունը դառնա քրեական գործի հիմք, ապա պետք է հրապարակվի հանդիպման տեսագրությունը կամ սղագրությունը։ Հակառակ դեպքում միակ տեղեկատվության աղբյուրը լինելու է մասնակիցների մասնավոր զրույցները, որոնք փաստում են սահմանադրական կարգի կոպիտ խախտման փորձի մասին։

Եթե խորհրդակցությունը չհանրայնացվի, ապա սա բավարար հիմք է փաստաբանների համար հետագա քրեական գործերով բացարկ հայտնել այն դատարանների դատավորներին, որոնց նախագահները ներկա են եղել հանդիպմանը։ Այլապես յուրաքանչյուր գործով կասկածի տակ է դրվելու դատավորի անաչառությունը, մշտապես կասկածներ են մնալու գործադիրից կախվածության, գործադիրի ազդեցության և ճնշումների մասին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica