Իրանի ԱԳՆ–ն Իրաքում ԻՀՊԿ հրամանատարի մահվան մասին տեղեկությունը խայծ է անվանել
Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, մեկնաբանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի մահվան մասին տեղեկությունը, ասաց, որ դա կարող է խայծ լինել:
«Ըստ ամենայնի, սա խայծ է, բայց Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը պետք է բարձրաձայնի այս գնահատականի մասին: Այնուամենայնիվ, մենք այդ մասին որևէ հավաստի տեղեկատվություն չենք լսել»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, վկայակոչելով իրաքյան աղբյուրներ, հաղորդել էր, որ ԻՀՊԿ հրամանատարներից մեկը՝ Մուսլիմ Շահդանը, սպանվել է մեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում: Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածը հասցվել է կիրակի երեկոյան: Հաղորդվում էր, որ սպանվել է Շահդանին ուղեկցող ևս երեք մարդ: