Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 26 338 նոր դեպք
Առողջապահություն

Ռուսաստանում մեկ օրում 83 շրջանում արձանագրվել է COVID-19-ի 26 338 դեպք։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։
Վերջին 24 ժամում մահացել է 368 քաղաքացի, հիվանդանոցից դուրս է գրվել 17 247 մարդ:
Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 մլն 295 հազար 654 դեպք, մահացել է 39 895 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 1 մլն 778 հազար 704 է։