close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է «Խոսրովի անտառ» պետարգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը

Հասարակություն

30 Նոյեմբերի 2020, 23:23
 Մահացել է «Խոսրովի անտառ» պետարգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը

Նորից ծանր կորուստ. գրում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

«Մահացել է Հրաչյա Հովակիմյանը։ Ավանդապաշտ, պատվախնդիր և սկզբունքային այս մարդու հետ ես ծանոթացա, մտերմացա և ընկեր դարձա աշխատանքի բերումով։ Լինելով «Խոսրովի անտառ» պետարգելոցի տնօրեն՝ Հրաչյա Հովակիմյանը միահյուսվել էր բնությանը, դարձել էր նրա մի մասնիկը՝ բնական ու անդավաճան։ Չորս կողմից խոցելի, նյութատեխնիկական թույլ զինվածությամբ, բյուջետային փոքր հատկացումներով, սեփական եկամուտներ գեներացնելու ցածր հնարավորություններ ունեցող եվրոպական մակարդակի պետարգելոցը հավելյալ ջանք ու նվիրվածություն էր պահանջում՝ համախմբելու պրոֆեսիոնալների և բնության պաշտպանների, ստանալ միջազգային աջակցություն։ Այդպիսի անհատ դարձավ Հրաչը։

Նա ապրում էր յուրաքանչյուր ծառի և բույսի հետ, պտտվում ու սավառնում յուրաքանչյուր կենդանու և թռչնի հետ։ Նրա էությունն արտահայտում էր Խոսրովի բնական լանդշաֆտը։ Կազմակերպական ու մարդկային նրա որակներն ապացուցվում էին մշտապես՝ անկախ ֆիզիկական ու հոգեբանական հարափոփոխ իրականության, անգամ մեզ պատուհասած աղետաբեր հրդեհի։

Նա մնաց իր բարձրության վրա և այդ բարձրությունից էլ հեռացավ՝ վերահաստատելով ՄԱՐԴ մնալու մեծագույն բնութագրիչներին իր լիակատար համապատասխանությունը։ Արժանապատիվ ընտանիքի զավակ, ավանդապաշտ ընտանիքի հայր, ընկերապաշտ ու պատվախնդիր անձ։ Այսպիսին է իմ ընկեր Հրաչյա Հովակիմյանը։

Գնաս բարով սիրելի ընկեր, Աստծո արքայություն քո լուսավոր հոգուն։ Խորին ցավակցություններս Հրաչի ընտանիքին, բարեկամներին ու ընկերներին։ Համբերություն ու տոկունություն եմ մաղթում Ձեզ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica