close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերման է ենթարկվել նաև ՀՅԴ ՀԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը

Քաղաքական

30 Նոյեմբերի 2020, 19:14
 Բերման է ենթարկվել նաև ՀՅԴ ՀԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը

Քիչ առաջ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող դաշնակցականների նախաձեռնած ակցիայի վայրից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանին: Բերման ենթարկելու ճանապարհին Yerkir.am-ը կապ հաստատեց նրա հետ, ով նշեց, որ ինքը խաղաղ ակցիայի մասնակիցների շարքում կանգնած է եղել մայթին, զրուցել է մարդկանց և ոստիկանների հետ: Տվյալ պահին իրեն են մոտեցել ոստիկանները և առանց որևէ պատճառի բերման են ենթարկել:

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել են բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք փակել են Մաշտոցի, այնուհետև՝ Սայաթ Նովայի պողոտաները՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր» և այլն:

Ոստիկանները, որոնք թվով մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարներին, բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել շուրջ չորս տասնյակ ցուցարարների:

Հիժեցնենք՝ դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը, ըստ որի՝ նոյեմբերի 27-ից սկսած ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica