close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչի՞ համար է հրաժարական տվել Հունան Պողոսյանը

Արցախ

30 Նոյեմբերի 2020, 18:53
 Ինչի՞ համար է հրաժարական տվել Հունան Պողոսյանը

Իրավաբան, Ազգային օրակարգի խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը կասկած ունի, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմումը կապված է ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ, ՄԵՂՐԻԻ ՈՐՈՇ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՎ ԿՈՒԲԱԹԼՈՒԻ ՈՒ ԶԱՆԳԵԼԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ հարցի հետ։

"Լուրեր են շրջանառվում, որ հայկական կողմին ստիպում են հետ քաշվել նաև Կուբաթլուի և Զնագելանի շրջանների այն հատվածներից, որոնք մինչև այժմ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Արդյունքում՝ Կապանի օդանավակայանը, Մեղրիի որոշ գյուղեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի և Կուբաթլուի շրջանի միջակայքում կարևորագույն բարձունքներ ու դիրքեր կարող են հայտնվել թշնամու ձեռքում։ Ակնհայտ է, որ այս իմպոտենտեների իշխանությունը չի պատրաստվում ըմբոստանալ սրա դեմ։

Հիմա հարցի իրավական կողմը․
Ա/ Նոյեմբերի 10-ի խայտառակ ամոթալի կապիտուլացիոն հայտարարության 1-ին կետի համաձայն՝ "1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում ԻՐԵՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԴԻՐՔԵՐՈՒՄ:"
Բ/ Այս կանոնից բացառություն է արվում միայն հայտարարության 2-րդ և 6-րդ կետերով, որոնց համաձայն՝ մենք թշնամուն վերադարձնում ենք միայն Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները։ Այստեղ ուշադրությունը, խոսքը ադրբեջանական վարչատարածքային միավոր Լաչինի, այլ ոչ թե հայկական Քաշաթաղի շրջանների մասին է։ Տարբերությունն այն է, որ ի տարբերություն Քաշաթաղի, Լաչինը ՉԻ ԸՆԴԳՐԿՈՒՄ ԻՐ ՄԵՋ Կուբաթլուի և Զանգելանի շրջանները (ստորև՝ Լաչինի շրջանի տեղադրութունը քարտեզի մեջ)։
Գ/ Այսինքն՝ պետք է գործի հայտարարության 1-ին կետը, որի համաձայն մեր զորքերը պետք է մնան Կուբաթլուի և Զանգելանի մատույցներում, այնտեղ, որտեղ գտնվում են այս պահին։
ԳՈՆԵ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԵՂԵՔ ՈՒ ՁԵՐ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԵԶ ՄՆԱՑՈՂ ՓՇՐԱՆՔՆԵՐԸ ՊԱՀԵՔ",-ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Վարազդատ Հարությունյանը։
 
 
Դատախազությունը հերքում է
19 Հունվարի 2021, 14:10 Դատախազությունը հերքում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica