close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՏՕ-ում նշել են Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձություններից հետո Ռուսաստանի դիրքերի ամրապնդման մասին

Աշխարհ

30 Նոյեմբերի 2020, 16:50
 ՆԱՏՕ-ում նշել են Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձություններից հետո Ռուսաստանի դիրքերի ամրապնդման մասին

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները Հյուսիսատլանտյան խորհրդի`արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը` տեսակոնֆերանսի ձևաչափով, կքննարկեն աշխարհում Ռուսաստանի ռազմական դիրքերի ամրապնդումը, այդ թվում`Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը:

«Նախարարները կքննարկեն, թե մենք ինչ կարող ենք անել՝ ի պատասխան ռուսական ռազմական գործունեության ընդլայնման»,- ասել է նա:

«Ռուսաստանը արդիականացնում է իր միջուկային զինանոցը և նոր հրթիռներ է տեղակայում՝ նոր ուժեր նետելով Հեռավոր հյուսիսից դեպի Լիբիա և Սիրիա: Մենք նաև տեսնում ենք ռուսական ռազմական ներկայության աճ  Լեռնային Ղարաբաղի և Բելառուսի ճգնաժամերի արդյունքում», – նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica