Նա ապրում էր յուրաքանչյուր ծառի և բույսի հետ, պտտվում ու սավառնում յուրաքանչյուր կենդանու և թռչնի հետ. Ա. Մինասյանը ցավակցագիր է հղել Հրաչյա Հովակիմյանի մահվան կապակցությամբ
Քաղաքական
30 Նոյեմբերի 2020, 13:38

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նորից ծանր կորուստ։ Մահացել է Հրաչյա Հովակիմյանը։ Ավանդապաշտ, պատվախնդիր և սկզբունքային այս մարդու հետ ես ծանոթացա, մտերմացա և ընկեր դարձա աշխատանքի բերումով։ Լինելով «Խոսրովի անտառ» պետարգելոցի տնօրեն՝ Հրաչյա Հովակիմյանը միահյուսվել էր բնությանը, դարձել էր նրա մի մասնիկը՝ բնական ու անդավաճան։ Չորս կողմից խոցելի, նյութատեխնիկական թույլ զինվածությամբ, բյուջետային փոքր հատկացումներով, սեփական եկամուտներ գեներացնելու ցածր հնարավորություններ ունեցող եվրոպական մակարդակի պետարգելոցը հավելյալ ջանք ու նվիրվածություն էր պահանջում՝ համախմբելու պրոֆեսիոնալների և բնության պաշտպանների, ստանալ միջազգային աջակցություն։ Այդպիսի անհատ դարձավ Հրաչը։
Նա ապրում էր յուրաքանչյուր ծառի և բույսի հետ, պտտվում ու սավառնում յուրաքանչյուր կենդանու և թռչնի հետ։ Նրա էությունն արտահայտում էր Խոսրովի բնական լանդշաֆտը։ Կազմակերպական ու մարդկային նրա որակներն ապացուցվում էին մշտապես՝ անկախ ֆիզիկական ու հոգեբանական հարափոփոխ իրականության, անգամ մեզ պատուհասած աղետաբեր հրդեհի։
Նա մնաց իր բարձրության վրա և այդ բարձրությունից էլ հեռացավ՝ վերահաստատելով ՄԱՐԴ մնալու մեծագույն բնութագրիչներին իր լիակատար համապատասխանությունը։ Արժանապատիվ ընտանիքի զավակ, ավանդապաշտ ընտանիքի հայր, ընկերապաշտ ու պատվախնդիր անձ։ Այսպիսին է իմ ընկեր Հրաչյա Հովակիմյանը։
Գնաս բարով սիրելի ընկեր, Աստծո արքայություն քո լուսավոր հոգուն։ Խորին ցավակցություններս Հրաչի ընտանիքին, բարեկամներին ու ընկերներին։ Համբերություն ու տոկունություն եմ մաղթում Ձեզ»։
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
25 Հունվարի 2021, 16:24
24 Հունվարի 2021, 22:37
24 Հունվարի 2021, 21:03
25 Հունվարի 2021, 08:21
25 Հունվարի 2021, 11:33
24 Հունվարի 2021, 20:19
24 Հունվարի 2021, 21:52
25 Հունվարի 2021, 10:34
24 Հունվարի 2021, 21:30
24 Հունվարի 2021, 20:39
25 Հունվարի 2021, 11:09
25 Հունվարի 2021, 10:56
20 Հունվարի 2021, 18:04
19 Հունվարի 2021, 16:32
24 Հունվարի 2021, 18:14
22 Հունվարի 2021, 17:37
18 Հունվարի 2021, 20:15
19 Հունվարի 2021, 22:37
19 Հունվարի 2021, 18:18
22 Հունվարի 2021, 23:29
19 Հունվարի 2021, 08:24
20 Հունվարի 2021, 22:17
18 Հունվարի 2021, 21:42
19 Հունվարի 2021, 15:49
28 Դեկտեմբերի 2020, 08:56
29 Դեկտեմբերի 2020, 20:01
7 Հունվարի 2021, 19:41
15 Հունվարի 2021, 14:14
20 Հունվարի 2021, 18:04
9 Հունվարի 2021, 17:56
14 Հունվարի 2021, 22:50
6 Հունվարի 2021, 15:26
28 Դեկտեմբերի 2020, 10:47
17 Հունվարի 2021, 21:51
6 Հունվարի 2021, 17:51
8 Հունվարի 2021, 17:41
25 Հունվարի 2021, 19:54Ի պատասխան Մարությանը ասել է՝ «այդ խոսացողներին պետք է գց...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
25 Հունվարի 2021, 18:46Ալիեւի հետ հանդիպմանը Իրանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Ադ...
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
29 Դեկտեմբերի 2020, 11:45Հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը եղել և մնում են Հայ...
25 Հունվարի 2021, 17:36Իրանի ու Ադրբեջանի միջև կկառուցվի երկաթուղային տերմինալ
13 Հոկտեմբերի 2020, 15:46«Թուրք երեխաների առևանգում և բռնի քրիստոնեացում»-ը` թուրք...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...