close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչը հանձնող ղեկավարը չի կարող գերիներ վերադարձնել․ հացադուլի մասնակից

Արցախ

30 Նոյեմբերի 2020, 12:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչը հանձնող ղեկավարը չի կարող գերիներ վերադարձնել․ հացադուլի մասնակից

Սով, ցուրտ, ֆիզիկական որևէ զգացողություն չկա, այս ամբողջ 8 օրը միայն հոգեբանական լարվածություն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ով կառավարության շենքի առջև հացադուլ է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Ահավոր է, առավոտից գիշեր այստեղ տեսնում ես անհետ կորածների անօգնական ծնողների, տեսնում ես կառավարության կողմից խուսանավումներ, ձևական ժողովներ, խորհրդակցություններ։ Այս օրերին նաև գերի ընկած մեր տղաների ծնողներից շատերին ես տեսնում, որ ելք չեն տեսնում, իրենց հստակ որևէ ժամկետ, որևէ գործողություն չեն ասում և ցավալի է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նիկոլ Փաշինյանի շահարկումը, թե՝ գերիների, անհետ կորածների եւ հնարավոր պատսպարվածների հարցի լուծումը կարագանա, եթե բոլորը հասկանան, որ այս հարցի շուրջ ներքին բախումներ չեն լինելու, Գեղամ Մանուկյանը սուտ է համարում, քանի որ այդ տղաների ճակատագրի հարցը նա կարող էր լուծել այդ ստորագրված չարաբաստիկ փաստաթղթում ևս մեկ կետ ավելացնելով՝ նրանց անհապաղ վերադարձի մասին:

«Նիկոլ Փաշինյանը արդեն դարձել է չարիք այդ առումով, որովհետև ամեն ինչի մեջ մեղավոր է փնտրում բոլորին, երեկ էլ հասավ մինչև Ռուսաստանի նախագահ։ Այդ մարդը չի կարողանում կառավարել պետություն՝ իր երկուսուկես տարվա ընթացքում փլուզած պետական համակարգում չի կարողանում որևէ գործողություն իրականացնել որևէ ոլորտում՝ սկսած անհետ կորածներից, գերիներից, սոցիալական, տնտեսական, այդ առումով ուղղակի փրփուրներից կախված բոլորին մեղավոր է համարում»,-ասաց նա։

Մինչդեռ իրենց հացադուլը ոչ թե խոչընդոտում է գերիների վերադարձին, այլ նպաստում է, որ երկրում լինի իրեն տեր համարող, ամեն ինչով անհանգստացող, մտահոգ, գործողություններին տիրապետող ղեկավար, որովհետև պարտված,ամեն ինչը հանձնած, մինչև այս պահը ամեն ինչը հանձնող ղեկավարը չի կարող գերիներ վերադարձնել։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica