Աշխարհը մեզ պետք է շնորհակալություն հայտնի իրանցի ֆիզիկոսի սպանության համար. իսրայելցի պաշտոնյա
Տարածաշրջան

Իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի վերաբերյալ հայտնել է, որ աշխարհը պետք է շնորհակալություն հայտնի Իրանի միջուկային ծրագրի հոր սպանության համար. հայտնում է New York Times-ը։
«Իսրայելը շարունակելու է ըստ անհրաժեշտության իր գործողությունները Իրանի միջուկային ծրագրի դեմ»,– պարբերականին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Իրանն ահաբեկչության համար մեղադրում է Իսրայելին, իսկ Իսրայելը դեռևս հերքող կամ հաստատող հայտարարություն չի արել։