Եգիպտոսը, ԱՄԷ–ն, Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը Միջերկրականում սկսել են «Մեդուզա 2020» զորավարժությունները
Աշխարհ

Եգիպտոսի, ԱՄԷ–ի, Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի բանակները Ալեքսանդրիայի մոտակայքում սկսել են «Մեդուզա 2020» զորավարժությունները։
Կիպրոսի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ լայնածավալ զորավարժությունները տեղի կունենան նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը։
«Անհամբեր սպասում ենք մեր գործընկերների հետ պաշտպանական և համակարգող համագործակցության ընդլայնմանը»,– նշում է երկրի ՊՆ–ն։
Հունաստանը, Կիպրոսն ու Եգիպտոսը նման զորավարժություններ անցկացնում են 2017 թվականից։ Այս տարի նրանց են միացել Ֆրանսիան և ԱՄԷ–ն։
Ուշագրավ է, որ «Մեդուզան» տեղի է ունենում Արևելյան Միջերկրականում Թուրքիայի կողմից ստեղծած լարվածության ֆոնին։