Իսրայելը նախազգուշացրել է իր քաղաքացիներին՝ չայցելել Բահրեյն և ԱՄԷ
Աշխարհ

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդն անվտանգության նկատառումներով նախազգուշացում է տարածել իր այն քաղաքացիների համար, որոնք մեկնում են Բահրեյն և Արաբական Միացյալ Էմիրություններ:
Իրանցի գիտնականի սպանությունից առաջ այդ տարածքները ընդգրկվել էին սպառնալիքի՝ համեմատաբար ցածր մակարդակ ունեցող երկրների ցուցակում:
Նախազգուշացումը տարածելուց հետո իսրայելական լրատվամիջոցները անմիջապես հեռացրել են սպառնալիքների մակարդակի բարձրացման մասին հաղորդագրությունները: