Ո՞վ կլինի Սպիտակ տան նոր մամլո քարտուղարը
Աշխարհ

Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի թիմը դեմոկրատ Ջո Բայդենի նախագահության օրոք կազմված կլինի միայն կանանցից՝ հաղորդակցության ոլորտի 7 մասնագետից. գրում The Washington Post-ը՝ նշելով, որ ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար կդառնա Ջեն Պսակին, որը Բարաք Օբամայի թիմում աշխատել է որպես պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ (2013-15 թթ.), ինչպես նաև հաղորդակցության հարցերով նախագահի օգնական։
«Ամերիկացի ժողովրդի հետ ուղիղ և արդար շփումը նախագահի ամենակարևոր պարտականություններից մեկն է, և այդ թիմի վրա կդրվի Սպիտակ տան գործերին ամերիկացի ժողովրդին հաղորդակից դարձնելու վիթխարի պարտականություն»,- պարզաբանել է Բայդենը։