close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ

Քաղաքական

29 Նոյեմբերի 2020, 17:47
 Սերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնաբանել է Գերմանիայից իր գործընկեր Անեգրետ Քրամփ Քարենբաուերի հայտարարությունը, թե ինչպես պետք է խոսել Ռուսաստանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նոյեմբերի 25-ին Բունդեսթագում ելույթ ունենալիս նա կոչ է արել կառավարությանը սատարել պաշտպանական ծախսերը բարձր մակարդակում, որպեսզի Եվրոպան կարողանա բանակցություններ վարել Մոսկվայի հետ զինաթափման մասին «ուժի դիրքից»: Ինչպես պարզաբանել է Քրամթ Քարենբաուերը, դա կապված է հանգամանքի հետ, որ ռուսական կողմն արել է մասշտաբային ներդրումներ իր զինված ուժերի արդիականացման համար, ունի նոր զինատեսակներ եւ նրա կողմից սպառնալիքն ավելի ակնհայտ է դառնում:

Խոսելով Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյա տարելիցի մասին՝ Շոյգուն հիշեցրել է, որ այս տարի Սեւ ծովում գտել են պատերազմի տարիներին խորտակված «Արմենիա» ջերմանավը քաղաքացիական անձանց մասունքների հետ: Նախարարի կարծիքով՝ դա պատերազմի բազմաթիվ էպիզոդներից մեկն է, որի մասին պետք է պատմել:

«Հատկապես, երբ քաղաքական գործիչների ներկայիս սերունդը, ենթադրենք, հենց Գերմանիայում, սկսում է մեզ «կյանք սովորեցնել» եւ պատմել, թե ինչպես է պետք մեզ հետ խոսել ուժի դիրքերից... Այստեղ դա ավելի նման է կրտսեր դասարանների աշակերտուհու ելույթին, որը մեղադրում է բոլորովին այլ դպրոցի աշակերտներին: Ընդ որում՝ աշակերտուհի, որի մայրը կամ հայրը դպրոցի տնօրենն է: Նա կարող է ամեն ինչ թույլ տալ իրեն: Ընկերներ, մենք ուրիշ դպրոցում ենք, մեր տնօրենն ուրիշ մարդ է»,-հիշեցրել է ՊՆ ղեկավարը Քրամփ Քարենբաուերի հայտարարության շուրջ:

Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica