close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տոկիո-2020-ի կազմակերպիչները հավելյալ 1,9 միլիարդ դոլար կտրամադրեն Խաղերի անցկացման համար

Հասարակություն

29 Նոյեմբերի 2020, 17:06
 Տոկիո-2020-ի կազմակերպիչները հավելյալ 1,9 միլիարդ դոլար կտրամադրեն Խաղերի անցկացման համար

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հավելյալ գումար կտրամադրի խաղերի անցկացման և ընթացիկ ծախսերի համար: Այս մասին գրում է ճապոնական Yomiuri պարբերականը:

Կազմակերպիչները մտադիր են մոտ 200 միլիարդ իեն (1,9 միլիարդ դոլար) հատկացնել խաղերի կազմակերպման և անցկացման համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյում 2021 թվականին անցկացվելիք  32-րդ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) է ներկայացրել մրցումների  ձևաչափը պարզեցնելու ծրագիր, որը կխնայի 284 մլն դոլար: 

Ճապոնական կողմն առաջարկում է  10-15% -ով  կրճատել  պատվիրակությունների և ՄՕԿ-ի պաշտոնյաների թիվը: Կազմկոմիտեի ներկայացուցիչների կարծիքով` Տոկիոն օրինակ կծառայի «հետկորոնավիրուսային  դարաշրջանում»  մարզական միջոցառումների կազմակերպման առումով: 

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի արդեն նախկին վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica