close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտավորականները նամակ փոխանցեցեին ՌԴ դեսպանատուն

Քաղաքական

29 Նոյեմբերի 2020, 13:53
 Մտավորականները նամակ փոխանցեցեին ՌԴ դեսպանատուն

Մտավորականները  Երեւանում այսօր` նոյեմբերի 29-ին, միաբանության երթի ավարտին նամակը հանձնեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Դերասան Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ կընթերցվի նամակը և իրենք հույս ունեն, որ կստանան պատասխան:

«Պետք է շարունակել երթը մյուս դեսպանատները, ՄԻնսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատները՝ ԱՄՆ, Ֆրանսիա և կանցնենք այն միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են զբաղվել այս հարցով, այդ թվում Անգլիայի և Չինաստանի դեսպանատները կայցելենք»,-ասաց Հրանտ Թոխատյանը՝ տեղեկացնելով, որ այսօրվա երթը այսքանով ավարտվեց երթը:

Հրանտ Թոխատյանը հայտնեց, որ իրենք խնդրել են, որ  անհետ կորածների և գերիների նկարները չլինեն, որ չվնասեն գործընթացին:

«Ես խնդրոււմ եմ չքաղաքականցել այս ամենը, հարթակը բաց է, կարող են բարձրանալ բոլոր գործընկերները, բայց մեզանից յուրաքանչյուրը ունի իր մտածողությունը, բայց այսօր դա նշանակություն չունի: հիմարություն, թշնամություն կլինի, եթե մեկը փորձի այս ամենին տա քաղաքական կոնտեքստ,-ասաց նա:

Ռուբեն Մխիթարյանը ամփոփելով երթը ասաց, որ հետագա գործողությունների պլանը կտեղեկացնեն և առաջարկեց այսօրվա երթը ավարտել ծափերով, որպեսզի հասնի տղաներին, որտեղ էլ նրանք լինեն:

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ հավելեց, որ եթե ինչ-որ մեկը ինֆորմացիա ունի ապա կա իրավաբանների խումբ, որը զբաղվում է  գերիների և անհետ կորածների հարցում:

«Դա Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի իրավաբանական խումբ է, և նրանք կազմում եմ ցուցակներ: Եթե ունեք ինչ-որ ինֆորմացիա դիմեք իրենց»,- ասաց նա:

Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica