close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Գրիգորյանը կոչ է անում աշխարհի 10 միլիոն հայերին՝ ստիպել Ադրբեջանին՝ կատարելու իր պարտավորությունները

Մշակույթ

28 Նոյեմբերի 2020, 15:25
 Արմեն Գրիգորյանը կոչ է անում աշխարհի 10 միլիոն հայերին՝ ստիպել Ադրբեջանին՝ կատարելու իր պարտավորությունները

Կինոպրոդյուսեր Ամեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում չկա իշխանություն, իսկ այսօր պետք է լուծել շատ կարեւոր հարցեր՝ վերադարձնել Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիներին եւ զոհված զինվորների դիերը: Այս խնդրով Գրիգորյանը դիմում է աշխարհի տարբեր կետերում ապրող հայ ժողովրդին՝ կոչ անելով ստիպել Ադրբեջանին՝ կատարել իր պարտավորությունները:

«Մենք դիմում ենք աշխարհի տարբեր երկրներում ապրող բոլոր հայերին. Երկուշաբթի օրվանից, անկախ նրանից, թե որտեղ եք ապրում՝ դիմեք ձեր կառավարություններին, Կարմիր խաչին, ՄԱԿ-ին խնդրանքով՝ ստիպել Ադրբեջանին՝ կատարել իր պարտականությունը եւ վերադարձնել մեր գերիներին: Երկուշաբթի օրը եւ դրանից հետո այդ կազմակերպությունների էլեկտրոնային փոստերը պետք է «տրաքեն» ձեր նամականերից: Եթե 10 միլիոն հայ ենք՝ Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր կետերում, ուրեմն թող այդ 10 միլիոնը սկսի գրել նամակներ, յուրաքանչյուրն իր անունից, իր խոսքերով՝ խնդրելով իր երկրի կառավարությանը՝ ստիպել Ադրբեջանին կատարել իր պարտականությունը, այն է՝ վերադարձնել մեր գերիներին եւ մահացած զինվորների դիերը: Հավատացեք՝ դա կօգնի, մենք չպետք է լռենք, հերիք եղավ լռենք»,-այսօր՝ նոյեմբերի 28-ին, Երեւանի կենտրոնում արվեստագետների նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ շեշտեց Գրիգորյանը՝ ընդգծելով՝ այս կրիտիկական պահին պետք է անել այն, ինչ չեն անում ուրիշները:

«Մեր ձայնը պետք է լսելի լինի աշխարհում: Անցել է քաղաքական կուսակցությունների ժամանակը: Ես չեմ ասում՝ նրանք սխալ են ու քաղաքական կուսակցություններ պետք չեն, պետք են՝ պետականաշինության համար: Բայց առավել կարեւոր է ունենալ Հայաստանում այնպիսի հասարակություն, որտեզ յուրաքանչյուր ոք կհասկանա իր կարեւորությունը»,-հավելեց կինոպրոդյուսերը:

Մանարամասները՝ տեսանյութում.

Սպասվում են տեղումներ
16 Հունվարի 2021, 10:20 Սպասվում են տեղումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica