Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ վրեժխնդիր կլինի իրանցի գիտնական Ֆախրիզադեի համար. ՄԱԿ-ը կոչ է արել նման բան չանել
Տարածաշրջան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ վրեժխնդիր կլինի իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի համար։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ղեկավար, գեներալ Հոսեյն Սալամին:
Իրանի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել իրանական ժողովրդին, որը կորցրել է հեղափոխության իդեալներին նվիրված զինվորի, մտավորականի և հայրենասերի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Իրանին՝ ցուցաբերել զսպվածություն։
«Մենք ի գիտության ենք ընդունել Թեհրանի մոտակայքում իրանցի միջուկային գիտնականի սպանության մասին հաղորդագրությունները: Մենք զսպածության կոչ ենք անում՝ խուսափելու համար ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում»,- Գուտերեշի խոսքերն է մեջբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆահրան Խաքը։