Ադրբեջանական սոցցանցերը կեղծ տեղեկություններ են տարածում, թե Դոնբասում լուրջ մարտեր են ընթանում. Կոտենոկ
Աշխարհ

Ադրբեջանական սոցիալական ցանցերը սկսել են սխալ պատկերացումներ ստեղծել Դոնբասում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ուկրաինական բանակի առաջխաղացման և գրեթե լայնամասշտաբ մարտերի մասին. հայտնում է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:
«Նրանք նույնիսկ որոշ քարտեզներ են տեղադրել «թուրք բլոգերներից»: Դա կատարյալ անհեթեթություն է, բայց պարզ է, թե ինչու է դա արվում: Միանգամայն պարզ է, որ հարձակման համար տեղեկատվական նախապատրաստություն կա, և դրանում ներգրավված թուրքերը և Բաքվի լրատվամիջոցները ակտիվորեն կմասնակցեն Կիևյան ագրեսորի կողմից»,- գրում է Կոտենոկը։