close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսկ այդ ո՞վ է որոշել, որ պետք է հանձնվի, ո՞վ է ստորագրել այդ համաձայնագիրը. սա իմ տունն է, իմ պատիվը, իմ պատմությունը. չարեքտարցի ռազմիկ

Արցախ

28 Նոյեմբերի 2020, 10:24
 Իսկ այդ ո՞վ է որոշել, որ պետք է հանձնվի, ո՞վ է ստորագրել այդ համաձայնագիրը. սա իմ տունն է, իմ պատիվը, իմ պատմությունը. չարեքտարցի ռազմիկ

Ամերիկացի անկախ լրագրող Պատրիկ Լանկաստերը, որն այս օրերին գտնվում է Արցախում և ռեպորտաժներ հրապարակում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեսանյութ է հրապարակել Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղից։ Տեսանյութում Չարեքտարի բնակիչ` 57-ամյա Աշոտ Սևյանն իր վրդովմունքն է հայտնում, որ Չարեքտար գյուղը, որը մտնում է Արցախի Շահումյանի շրջանի, իսկ ԽՍՀՄ ժամանակներում եղել է ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի մեջ, ըստ հայկական կողմի հրապարակած ցուցակի, պետք է հանձնվի Ադրբեջանին, այն դեպքում, երբ այն երբեք էլ չի եղել Ադրբեջանի կազմում։

Ռեպորտաժը նկարվել էր նոյեմբերի 25-ին (հրապարակվել է նոյեմբերի 27-ին), այն օրը, երբ առանց կրակոցի հանձնվեց Քարվաճառի շրջանը, որի հետ, առանց որևէ տրամաբանության, պետք է հանձնվեր նաև Քարվաճառի կազմում չգտնվող Չարեքտարը։

«Իսկ այդ ո՞վ է որոշել, որ պետք է հանձնվի։ Ո՞վ է ստորագրել այդ համաձայնագիրը։ Ո՞վ է որոշել, թե ես որտեղ պետք է ապրեմ։ Ես թքած ունեմ», - նշում է Սևյանը։

Բնակիչն ասում է, որ չի պատրաստվում դուրս գալ գյուղից անգամ այն՝ թշնամուն հանձնելու դեպքում, իսկ հարցին, թե ինչ կլինի, երբ թշնամին մտնի գյուղ, Սևյանը պատասխանում է`  թող մտածեն նրանք, ովքեր կհամարձակվեն մտնել իմ տուն։

«Սա իմ տունն է, իմ պատիվը, իմ պատմությունը։ Ես մինչ օրս զենքը ձեռքիս կանգնած եմ։ Մահացիր պատվով, բայց մի եղիր վախկոտ, մեջքով մի շրջվիր, միևնույն է, խփելու են», - ասում է Սևյանը։

Նա հայտնում է, որ գյուղի բնակչությանը տարհանել են պատերազմի վերսկսումից հետո, իսկ գյուղի տղամարդիկ գնացել են սահման, հիմա եկել են գյուղ՝ պաշտպանելու իրենց հողը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հասկանում է, որ մեծ է վաղը սպանված լինելու հավանականությունը, Աշոտն արձագանքում է, որ, այո, պատրաստ է, նրան արդեն 15 անգամ փորձել են սպանել. «Ես ոտքեր չունեմ, պրոթեզ է, թոքերիս 50 տոկոսը չի աշխատում, 73 վիրավորում եմ ստացել։ Ո՞ւր պետք է փախչեմ։ Ահա այնտեղ հորս գերեզմանն է։ Հենց որ մտնեն, կպղծեն։ Ի՞նչ է, պետք է այդպես նայե՞մ։ Ով այստեղ եկավ, կսպանեմ, հետո կզոհվեմ պատվով, չեն ասի՝ «վախկոտը փախավ»։ Այս 40 օրը ես թաղել եմ իմ  150 ընկերոջ, չեմ պատրաստվում փախչել։ Ոչ մեկ ինձ չի կարող համոզել, որ սա իմ հողը, իմ հայրենիքը չէ»։

Չարեքտարցի հայ ռազմիկը նշում է, որ իր նման 47 տղամարդ կա այստեղ, որոնք նույնպես չեն պատրաստվում հեռանալ գյուղից։

«Մինչև այս պատերազմը մեզ անվանում էին ազատագրողներ, իսկ հիմա մեզ ի՞նչ են ասելու, հող ծախողնե՞ր։ «Բանտիկով» 300 կիլոմետր հանձնում ենք։ Ես կարող եմ կորցնել կնոջս, երեխաներիս, բայց չեմ կարող հայրենիքս, պատիվս կորցնել», - նշում է Սևյանը։

Հիշեցնենք, որ Քարվաճառը, ըստ խայտառակ համաձայնության, պետք է հանձնվեր թշնամուն նոյեմբերի 25-ին։ Այդ լուրը լսելով` շրջանի բնակիչները այրում էին իրենց տները, որպեսզի դրանք բաժին չհասնեն թշնամուն։ Չարեքտարցիներից շատերը, իմանալով, որ հրապարակված ցուցակում կա նաև իրենց գյուղի անունը, որը պետք է հանձնվի, նույնպես այրել են իրենց տները, սակայն հայկական իշխանությունների անփութության պատճառով վերջին օրը պարզվեց, որ գյուղը չի հանձնվելու։

Լրագրողը նշել է, որ ռեպորտաժից հետո տեղեկություն չունի Սևյանի և չարեքտարցիների հետագա ճակատագրի մասին։

Սպասվում են տեղումներ
16 Հունվարի 2021, 10:20 Սպասվում են տեղումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica