close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը, կոչով հավաքվում ենք Շառլ Անձնավուրի հրապարակում․ Կարին Տոնոյան

Քաղաքական

27 Նոյեմբերի 2020, 21:53
 Հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը, կոչով հավաքվում ենք Շառլ Անձնավուրի հրապարակում․ Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն, «Հայ ասպետ» հաղորդման հեղինակ-վարող Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հավաքվել Շառլ Անձնավուրի հրապարակում՝ զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների ներկա առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով։

«Հարգելի՛ երիտասարդ հայ ասպետներ, ծնողներ, հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը.......վաղը մի քանի մտավորականների (անկախ նրանց նկատմամբ որևէ վերաբերմունքից) կոչով հավաքվում ենք Շառլ Անձնավուրի հրապարակում զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների ներկա առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով.......

Ինձ ճանաչող բոլոր մարդկանց կոչ եմ անում միանալ այս հավաքին, օգնել փրկել թեկուզ մեկ զինվորի կյանք, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին, պահանջել հնարավոր բոլոր օղակներից անել ամեն ինչ՝ նրանց փրկելու թշնամու արյունոտ ձեռքերից:

Հանդիպում ենք վաղը ժամը 14.00-ին Շառլ Անձնավուրի հրապարակում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և դերասան Հրանտ Թոխատյանն էին հանդես եկել նույնպիսի կոչով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica